22-07-2026 / 07:59
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մարիա Զախարովա. «ՌԴ-ն սպասում է սահմանազատման նպատակով Բաքվի և Երևանի պատվիրակությունների ձևավորմանը»

2021/12/10 10:24
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան

Ռուսաստանը Բաքվից և Երևանից ակնկալում է պատվիրակությունների շուտափույթ ձևավորում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման հանձնաժողով ստեղծելու համար։ Այդ մասին հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 9-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Ինչպես ընթացիկ տարվա նոյեմբերի 26-ին Սոչիում պայմանավորվածություն է ձեռքբերվել, կարևոր է գործի դնել Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծումը: Մենք նաև ակնկալում ենք հանձնաժողովի կազմում երկու երկրների ազգային պատվիրակությունների ձևավորում»,- նշել է նա։ 

Զախարովան ընդգծել է, որ շարունակվում են Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքները, նաև հայտնելով, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների Սոչիում հանդիպման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները հաստատել են տարածաշրջանում իրավիճակի կայունացման ուղղությամբ երկրների պատրաստակամությունը։ 

«Բարձր մակարդակով Սոչիում ձեռքբերված պայմանավորվածությունները հաստատում են Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության պատրաստակամությունը կարգավորման հետագա քայլերի վերաբերյալ։ Ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի հետ շփումներում, աշխատում ենք դրանց հետևողական իրականացման, այդ թվում՝ սահմանային վեճերի կարգավորման, Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ»,- հավելել է Զախարովան։

Խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնալիքների մասին, որով նա Հայաստանից պահանջում էր հստակ ժամկետներ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի բացման մասով, Զախարովան նշել է, որ կողմերը պետք է ձեռնպահ մնան այնպիսի հայտարարություններից, որոնք դանդաղեցնում են եռակողմ պայմանավորվածությունների իրագործման ընթացքը։

«Մենք հաճախ ստիպված ենք լինում լրատվամիջոցների խնդրանքով մեկնաբանել կողմերի հայտարարությունները։ Մեր սկզբունքային դիրքորոշումը հետևյալն է․ ձեռնպահ մնալ հայտարարություններից, գործողություններից, որոնք կարող են դանդաղեցնել եռակողմ, բարձր մակարդակով, պայմանավորվածությունների իրագործման ընթացքը։ Եվ իհարկե, ձեռնպահ մնալ գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության սրացման և կարող են ծանրացնել իրավիճակը»,- ասել է Զախարովան։

Նախորդ Լուրը

Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի մարզի ուղղությամբ. ՊՆ

Հաջորդ Lուրը

Ռուսաստանը կրկին քննադատել է Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը

Այլ Լուրեր

Անվտանգություն

ՄԱԿ-ը հայտարարել է, որ «Wildberries»-ի պահեստների վրա հարվածները կարող են ռազմական հանցագործություն համարվել

21/07/2026
Կարևոր

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

21/07/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Իրանին՝ հակամարտության տասներորդ գիշերը

21/07/2026
Հաջորդ Lուրը

Ռուսաստանը կրկին քննադատել է Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի ՊՆ-ն հաստատել է, որ պատրաստ է ռուսական S-400-ները վաճառել երրորդ երկրի

21/07/2026

ՄԱԿ-ը հայտարարել է, որ «Wildberries»-ի պահեստների վրա հարվածները կարող են ռազմական հանցագործություն համարվել

21/07/2026

Լիբիան «Արաբական գարնանից» հետո. Արևմուտքի ներգրավվածությունը լիբիական ճգնաժամում (2011–2026)

21/07/2026

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

21/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)