20-11-2025 / 03:30
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախյան պետության միջազգային ճանաչումը բացարձակ առաջնահերթություն է Արցախի իշխանությունների և ժողովրդի համար. ԱԳՆ

2021/12/10 13:15
Անվտանգություն, Արցախ, Կարևոր, Քաղաքականություն

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախում անկախության հանրաքվեի անցկացման 30-րդ տարեդարձի առիթով: Ստորև ներկայացնում ենք Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը.

«30 տարի առաջ՝ 1991 թ․ դեկտեմբերի 10-ին, Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) կայացել է երկրի քաղաքական ապագային վերաբերող համահանրապետական հանրաքվե, որի արդյունքներով մասնակցած ընտրողների բացարձակ մեծամասնությունը (99,89 %) կողմ է քվեարկել անկախությանը։ Հանրաքվեն անց է կացվել այն ժամանակ գործող ազգային օրենսդրությանը, ժողովրդավարական ընթացակարգերին և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները հանրապետության ամբողջ տարածքում հանրաքվե անցկացնելու համար։ Ընտրությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 82 %-ը։

Հանրաքվեի նախապատրաստումն ու անցկացումը տեղի է ունեցել Ադրբեջանի՝ լարվածության սրմանն ուղղված քաղաքականության պայմաններում, որը պայթյունավտանգ բնույթ էր ստացել և արդյունքում վերածվեց լայնածավալ պատերազմի Արցախի և նրա ժողովրդի դեմ։

Արցախում անկախության հանրաքվեի անցկացումն արցախյան կողմի հերթական փորձն էր՝ կանխել մոտալուտ պատերազմը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեղափոխել իրավական և քաղաքական հարթություն։ Սակայն Ադրբեջանն արհամարհեց հակամարտությունը խաղաղ և դիվանագիտական միջոցներով լուծելուն ուղղված Արցախի քայլերը և քվեարկության օրը ծանր հրետակոծության ենթարկեց Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով  զոհվեցին և  վիրավորվեցին տասնյակ քաղաքացիական բնակիչներ։  

Ինքնիշխան պետականությունն ամրապնդելու և զարգացնելու իր վճռականությունն արցախահայությունը վերահաստատել է հաջորդ սահմանադրական հանրաքվեների ժամանակ։ 2006 թ․ դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվել է երկրի առաջին սահմանադրությունը։ 2017 թ․ փետրվարի 20-ին Արցախի ժողովուրդը հերթական հանրաքվեով կողմ է քվեարկել նոր Սահմանադրությանը՝ այդպիսով հաստատելով իր նախորդ որոշումներն ու անկախ պետություն կառուցելու ուղին շարունակելու կամքը։

Ցավոք, միջազգային հանրությունը չճանաչեց Արցախի ժողովրդի կամարտահայտությունն ու ժողովրդավարական ձգտումները, ինչը թույլ կտար կանխել Ադրբեջանի սանձազերծած պատերազմները և փրկել հազարավոր անմեղ կյանքեր։

Ադրբեջանը նախաձեռնեց Արցախի ոչնչացման նպատակով սանձազերծված երեք պատերազմներ (1991-1994 թթ․, 2016 թ․ և 2020 թ․), պատերազմների միջև ընկած տարիներին նպատակաուղղված և հետևողականորեն խափանեց միջազգային միջնորդների խաղաղարար նախաձեռնությունները՝ բանակցությունների ընթացքում  որդեգրելով ծայրահեղ անզիջում ու ապակառուցողական դիրքորոշում բոլոր հարցերի շուրջ։ 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո առարկայական բանակցություններից Բաքվի հրաժարումն այդ ագրեսիվ քաղաքականության շարունակությունն է, ինչի նպատակը հակամարտության համապարփակ կարգավորման բացառումն է։ Միջազգային միջնորդների առաջարկությունների էվոլյուցիան վկայում է, որ նրանք գիտակցում են Արցախի՝ Ադրբեջանի կազմում  լինելու անհնարինությունը և ճանաչում են Արցախի ժողովրդի առանցքային դերը սեփական քաղաքական կարգավիճակի որոշման հարցում։ Հրաժարվելով բանակցություններից՝ Բաքուն, հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և առաջարկներին, փորձում է ուժի ապօրինի կիրառման արդյունքները պարտադրել որպես կայացած փաստ։

Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումը միակ միջոցն է՝ վերջ դնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը և վերացնելու դրա հետևանքները, ինչը ենթադրում է, մասնավորապես, օկուպացված բոլոր տարածքների դեօկուպացիա, փախստականների խնդրի և այլ հարցերի երկարաժամկետ, արդարացի և կայուն լուծում։
 
Անկախության հանրաքվեն ամուր հիմք է արցախյան պետականության համար, որի ստեղծման նպատակն էր փրկել արցախահայությանը լիակատար ոչնչացման վտանգից, ինչի աղբյուրը  եղել և շարունակում է լինել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը, իսկ վերջինիս պետականաշինության հիմքում դրված է հայատյաց և ցեղասպան գաղափարախոսությունը։

Արցախյան պետության ամրապնդումը և դրա միջազգային ճանաչումը բացարձակ առաջնահերթություններ են Արցախի իշխանությունների և ժողովրդի համար, քանի որ ժողովրդի պահպանման և զարգացման կարևորագույն պայմանը և միջոցը միջազգային-իրավական սուբյեկտայնություն ունեցող ազգային պետության առկայությունն է։ Արցախահայության պայքարը հանուն սեփական անկախ պետականության, պայքար է հանուն ազատության, հիմնարար իրավունքների, խաղաղության, ինչպես նաև անվտանգ և արժանապատիվ ապագայի»։

Նախորդ Լուրը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Կատարի դիվանագիտական ճգնաժամից հետո առաջին անգամ այցելել է Դոհա

Հաջորդ Lուրը

Կահիրեում հանդիպել են Եգիպտոսի նախագահ Սիսին և Լիբանանի վարչապետ Միկաթին

Այլ Լուրեր

Հայաստան

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025
Անվտանգություն

Տրվել է «Էդ-Դաբաա» ատոմակայանի ռեակտորի կորպուսի ստեղծման ազդանշանը

19/11/2025
Վրաստան

Վրաստանի և ԵՄ-ի տարեկան հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամկետով

19/11/2025
Հաջորդ Lուրը

Կահիրեում հանդիպել են Եգիպտոսի նախագահ Սիսին և Լիբանանի վարչապետ Միկաթին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)