05-12-2025 / 01:53
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Երևանում «Русский дом»-ի ղեկավարի բացառիկ հարցազրույցը Region Monitor-ին՝ հայ-ռուսական բազմաոլորտ համագործակցության շուրջ

2021/12/21 12:07
Հայաստան, Հասարակություն

Երևանում Ռուսաստանի Գիտության և մշակույթի կենտրոնի («Русский дом») ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, ով այս տարի է նշանակվել այդ պաշտոնում, Region Monitor լրատվամիջոցի հետ բացառիկ հարցազրույցի ընթացքում խոսել է կենտրոնի առանցքային ուղղությունների, ինչպես նաև Հայաստանի ու Ռուսաստանի միջև մարդասիրական համագործակցության վերաբերյալ իր տեսլականի մասին:

Վադիմ Ֆեֆիլովը, որպես ռազմական թղթակից և միջազգայնագետ, եղել է աշխարհի տարբեր թեժ կետերում, լուսաբանել է Աբխազիայի պատերազմը, Հարավսլավիայի ռմբակոծությունները, «Վարդերի հեղափոխությունը Վրաստանում», պետական հեղաշրջումը Ղրղզստանում և այլն: Նա հեղինակ է Մերձավոր Արևելքի մասին մի շարք փաստավավերագրական Ֆիլմերի, ինչպես նաև արժանացել է մի շարք պետական մրցանակների:

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո հայ-ռուսական պատմական և դաշնակցային հարաբերությունները թևակոխել են որակապես նոր մակարդակ, որը պետք է որ իր արտացոլումն ունենա նաև հասարակական, մշակութային ոլորտներում: Ըստ Ձեզ՝ ի՞նչ դեր ունի Ձեր կենտրոնը հայ-ռուսական բարեկամական, բազմադարյա, մշակութակրթական հարաբերությունների համատեքստում:

— Ինչպես ավելի վաղ ասվել էր, մենք փորձում ենք գործունեություն իրականացնել մի քանի ուղղություններով: 44-օրյա պատերազմից հետո իրավիճակը տարածաշրջանում կտրուկ փոխվեց, իսկ ռուսական առաքելության գործոնի ընդլայնումը չէր կարող չանդրադառնալ մեր օրակարգի վրա: Մենք սկսեցինք սևեռուն ուշադրություն դարձնել սահմանամերձ գոտիներում ապրող մարդկանց, ինչպես նաև այն ընտանիքներին, որոնք բռնի տեղահանվել էին Լեռնային Ղարաբաղից: Օրինակ մեր կենտրոնը «Россияне» հասարակական կազմակերպության հետ միասին նախաձեռնեց «Добро.РФ» մարդասիրական առաքելությունը: Այդ ծրագրի շրջանակներում Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղեր են ժամանելու առաջին կամավորները, որոնց շրջանում կան ռուսաց լեզվի, ինֆորմատիկայի, ֆիզդաստիարակության ուսուցիչներ, ինչպես նաև մանկական հոգեբաններ: Այդ նպատակով «Ռուսական տան» պատվիրակությունը, կամավորների այցին ընդառաջ, Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանի հետ միասին այցելել է սահմանամերձ 3 գյուղեր՝ բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացնելու համար, ինչպես նաև ֆիքսելու տեղական դպրոցների կարիքները: Եթե համաճարակային իրավիճակը թույլ տա, ապա կամավորները կժամանեն Ագարակ, Եղվարդ գյուղեր: Հետագայում ծրագիրը կշարունակվի և Դավիթ-Բեկ գյուղում:

Հարկ է նշել նաև Լեռնային Ղարաբաղի երեխաների հետ մեր իրականացրած աշխատանքը: Մենք, Երևանում գործող «Русский дом» և Գյումրիում գտնվող մասնաճյուղը մեր գործընկերների հետ նրանց համար անցկացրել ենք ռուսերենի անվճար դասընթացներ, բարեգործական ցուցահանդեսներ և այլն: Բացի այդ, «Русский дом»-ը երեխաների համար կազմակերպել է ականափրկարարական վերապատրաստման և առաջին բուժօգնության ցուցաբերման դասընթացներ, ինչպես նաև խոհանոցային պարագաների դեկորատիվ ձևավորման դասեր: Դատելով ոչ միայն հենց մասնակիցների, այլև ծնողների պատասխաններից, վերլուծելով նրանց հաճախելիության մակարդակը՝ կարող ենք վստահաբար եզրակացնել, որ այն առնվազն օգտակար էր նրանց համար: Մայրերը միաձայն ասում էին, որ դա շատ կարևոր էր հոգեբանական առումով, քանի որ երեխաները նման կերպով կտրվել էին իրականությունից և հաղթահարել սթրեսը:

Ի դեպ, առաջին անգամ «Здравствуй, Россия!» ավանդական ծրագրին միանգամից մասնակցելու են սահմանամերձ հատվածներից 9 երեխաներ: Այն մշակութային ծրագրով մեկշաբաթյա ուղևորություն է Մոսկվա, որը հատուկ պատրաստվում է արտասահմանցի երեխաների համար:

Ոչինչ չի օգնում ամրապնդել բարեկամական, մշակութային կապերը այնպես, ինչպես աշխատանքը երիտասարդության հետ, և մենք դա հստակ գիտակցում ենք:

Նախորդ Լուրը

Հայաստանը վերադարձրել է սահմանախախտ ադրբեջանցիներին. ՊՆ

Հաջորդ Lուրը

Մեկնարկել է Սիրիայի հարցերով Աստանայի ձևաչափի 17-րդ հանդիպումը

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Կարևոր

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Մեկնարկել է Սիրիայի հարցերով Աստանայի ձևաչափի 17-րդ հանդիպումը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)