27-04-2026 / 11:11
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրաքի նոր խորհրդարանի առաջին նիստը կայանալու է հունվարի 9-ին

2022/01/06 21:14
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Իրաքի խորհրդարանի նախկին խոսնակ Մուհամմադ Ալ-Հալբուսիի գլխավորած «Թակադում» (թարգմ․՝ առաջընթաց) և Խամիս Ալ-Խանջարիի «Ազմ» (թարգմ․՝ վճռականություն) դաշինքները հունվարի 5-ին հայտարարել են սուննի նոր կոալիցիայի կազմավորման մասին, որտեղ ընդգրկված են լինելու 64 պատգամավորներ։ Դաշինքը կազմավորվել է Իրաքի նոր խորհրդարանի առաջին նստաշրջանին ընդառաջ, որը կայանալու է հունվարի 9-ին։

Հատկանշական է, որ Իրաքում խորհրդարան անցած կուսակցությունները դաշինքներ ձևավորելու համար հաճախ բանակցություններ են վարում՝ նախապատրաստվելով խորհրդարանի առաջին նիստին։

Շիա կուսակցությունները դեռևս հեռու են մեծ դաշինք կազմելուց, որը կներառեր բոլոր շիա ուժերին։ Շիայական կուսակցությունները պարտություն էին կրել ընտրություններում և չէին ճանաչում արդյունքները։ Ի հակադրություն «Ալ-Սադր շարժում» կուսակցությանը, որը ազգային մեծամասնական կառավարության կազմավորման կողմնակից է, շիայական ուժերի մեծամասնությունը կողմ է կոնսենսուսային կառավարության ձևավորմանը, որը նման  կլինի 2003 թվականից ի վեր ձևավորված կառավարություններին։

Ինչ վերաբերում է քրդական կուսակցություններին, ապա Մասուդ Բարզանիի գլխավորած «Քուրդիստանի դեմոկրատական ​​կուսակցության» և Բաֆել Թալաբանիի՝ «Քուրդիստանի հայրենասիրական միություն» կուսակցության միջև տեսակետների տարբերություն կա, հետևաբար Իրաքի նոր խորհրդարանում նրանք կներկայանան որպես ընդդիմադիր ուժեր՝ մոտ 40 պատգամավորներով։

Նշենք, որ ըստ Իրաքի սահմանադրության՝ խորհրդարանի առաջին նիստը ղեկավարելու է ամենատարեց պատգամավոր  Մահմուդ Ալ-Մաշհադանին, ով 2003 թվականին  երկրի սահմանադրության մշակման հանձնաժողովի անդամ է եղել (նա 74 տարեկան է)։

Համաձայն Իրաքի սահմանադրության՝ խորհրդարանի նախագահը և նրա երկու տեղակալները պետք է ընտրվեն 15 օրվա ընթացքում խորհրդարանի անդամների բացարձակ մեծամասնությամբ, ինչը նշանակում է՝ ստանալ խորհրդարանի երկու երրորդ մեծամասնությունը: Եթե նման  մեծամասնությունը հնարավոր չէ ապահովել առաջին քվեարկության ժամանակ, ապա քվեարկությունը կրկնվում է, սակայն այս անգամ թեկնածուները պետք է ստանան խորհրդարանի անդամների (329 մանդատների) կեսի համաձայնությունը՝ այսինքն 165+1 ձայներ։

Հիշեցնենք, որ Իրաքի խորհրդարանական ընտրությունները կայացել են 2021 թվականի հոկտեմբեր 10-ին։ Նոյեմբերի 30-ին Իրաքի ընտրական բարձրագույն հանձնաժողովը հրապարակել էր ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որոնց՝ Մուքթադա Ալ-Սադրի գլխավորած «Ալ-Սադր» բլոկը հաղթել էր ամենաշատ տեղերը խորհրդարանում. 329 պատգամավորական մանդատներից այն ստացել 73 մանդատ: Հաջորդը խորհրդարանի նախկին խոսնակ Մուհամմադ Ալ-Հալբուսիի գլխավորած «Առաջընթաց» կուսակցությունն էր՝ 37 պատգամավորական մանդատով: «Օրենքի երկիր» կոալիցիան՝ նախկին վարչապետ Նուրի Ալ-Մալիքիի գլխավորությամբ հաղթել էր  33 պատգամավորական մանդատ:

Նախորդ Լուրը

Իսրայելը գնդակոծել է Սիրիայի Կունեյտրա նահանգը

Հաջորդ Lուրը

Թեհրանը պատրաստ է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ․ Իրանի ԱԳ նախարար

Այլ Լուրեր

Հայաստան

«ՀԱԿՊ-ում Հայաստանի անդամակցության ապասառեցում նախատեսված չէ»․ Նիկոլ Փաշինյան

23/04/2026
Իրան

Իրանն առաջին անգամ եկամուտ է ստացել Հորմուզի նեղուցով տարանցման վճարներից

23/04/2026
Թուրքիա

Թուրքական աղբյուր. Ալիջան սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին

23/04/2026
Հաջորդ Lուրը

Թեհրանը պատրաստ է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ․ Իրանի ԱԳ նախարար

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին

24/04/2026

Մխիթարյանի հրապարակումը՝ Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

24/04/2026

Հայոց ցեղասպանության ժխտումը մարդկության դեմ իրագործված հանցագործության շարունակությունն է. Կոստաս Մավրիդես

24/04/2026

Այսօր մենք խոնարհվում ենք հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի առջև. ՌԴ նախագահ

24/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)