01-08-2026 / 13:07
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելի նախագահը 15 տարվա դադարից հետո հնարավոր է այցելի Թուրքիա

2022/01/19 16:06
Թուրքիա, Կարևոր, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Իսրայելի նախագահ Իսաակ Հերցոգը հնարավոր է մոտ ապագայում այցելի Թուրքիա: Նա կլինի առաջին նախագահը, ով կայցելի Թուրքիա վերջին 15 տարիների ընթացքում (վերջին անգամ 2007 թվականին Իսրայելի նախագահ  Շիմոն Պերեսն էր մեկնել Թուրքիա):

Հունվարի 18-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Հերցոգը շուտով հնարավոր է այցելի Թուրքիա:

«Մենք հիմա բանակցում ենք նախագահ Հերցոգի հետ: Հնարավոր է նա այցելի Թուրքիա: Վարչապետ Բեննեթը նույնպես դրական մոտեցում ունի»,- ասել է Էրդողանը:

Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է Ynet-ին, որ կողմերի միջև բանակցություններ են ընթանում Հերցոգի հնարավոր այցի կազմակերպման հետ կապված, սակայն դեռ «հստակ որոշում չկա, որ այն կկայանա»:

Նշենք, որ Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները շարունակում էին մնալ լարված վերջին շրջանում: Իսրայելը և մի խումբ երկրներ, այդ թվում Թուրքիայի պատմական թշնամի Հունաստանը, աշխատում էին համատեղ գազամուղի կառուցման աշխատանքների ուղղությամբ՝ Արևելյան Միջերկրական ծովից գազը Եվրոպա հասցնելու համար: Թուրքիան կտրականապես դեմ է եղել այս նախագծին և գազամուղի կառուցման համար  առաջադրել է իր սեփական տարածքային հավակնությունները:

Գազամուղի աշխատանքներին աջակցում էր նաև ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը: Սակայն իսրայելական և այլ լրատվամիջոցները հաղորդում են, որ Ջո Բայդենի իշխանության  գալուց հետո Վաշինգտոնը այլևս չի սատարում այս նախագծին, որովհետև այն տարածաշրջանային լարվածություններ է առաջացնում:

«Եթե Իսրայելի գազը արտահանվելու է Եվրոպա, ապա այն միայն կատարվելու է Թուրքիայի միջոցով»,- հայտարարել է Էրդողանը:

Հիշեցնենք նաև, որ թուրք-իսրայելական հարաբերությունները լարվել էին 2010 թվականին «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո: Անկարան տեղի ուենցածի կապակցությամբ իր դեսպանին հետ էր կանչել Թել Ավիվից: Թուրքիան Իսրայելից պահանջում էր պաշտոնապես ներողություն խնդրել և փոխհատուցել զոհվածների ընտանիքներին, իսկ Իսրայելը պնդում էր, որ իր զինված ուժերը գործել են միջազգային օրենքներին համապատասխան, տեղեկացնում է Ermenihaber-ը:

Նախորդ Լուրը

Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներին Թուրքիա հրավիրելու Էրդողանի առաջարկը

Հաջորդ Lուրը

Ադրբեջանի հարձակումը Արցախի վրա կնշանակի հարձակում Ռուսաստանի վրա. Դավիթ Բաբայան

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

Սաուդյան Արաբիան պատրաստվում է հութիների դեմ ծովային և ցամաքային խոշոր հարձակման. The Guardian

31/07/2026
Իրան

TRIPP-ը միայն օգուտ է բերելու տարածաշրջանին, այդ թվում՝ Իրանին. Նիկոլ Փաշինյան

31/07/2026
ԱՄՆ

Թրամփը Գազայի հարցում «պատմական համաձայնության» մասին է հայտնել

31/07/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանի հարձակումը Արցախի վրա կնշանակի հարձակում Ռուսաստանի վրա. Դավիթ Բաբայան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԻՀՊԿ-ն ևս երկու նավաթարի է հարվածել Հորմուզի նեղուցում

31/07/2026

Սաուդյան Արաբիան պատրաստվում է հութիների դեմ ծովային և ցամաքային խոշոր հարձակման. The Guardian

31/07/2026

Թրամփը վստահ չէ Ուկրաինային Patriot-ների արտադրման արտոնագիր տրամադրելու հարցում

31/07/2026

Իսպանիան լրացուցիչ զորք է տեղակայում Սեուտայում. հազարավոր միգրանտներ հատել են Մարոկկոյի հետ սահմանը

31/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)