01-08-2026 / 20:37
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բեյրութի արձագանքը՝ Լիբանան-Պարսից ծոցի երկրներ ճգնաժամի լուծմանն ուղղված Քուվեյթի նախաձեռնությանը

2022/01/31 16:06
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Քուվեյթի արտգործնախարար շեյխ Ահմադ Նասսեր Ալ-Սաբահը հունվարի 30-ին հայտարարել է, որ Պարսից ծոցի պետությունները քննարկում են Լիբանանի  արձագանքը լարվածության հաղթահարմանն ուղղված Քուվեյթի նախաձեռնությանը:

«Մենք ստացել ենք պաշտոնական արձագանքը: Այն կքննարկվի Քուվեյթում և Պարսից ծոցի երկրներում համապատասխան մարմինների կողմից՝ որոշելու, թե որն է լինելու հաջորդ քայլը»,- ասել է շեյխ Ալ-Սաբահը:

Ալ-Սաբահը դրական քայլ է համարել Քուվեյթի ներկայացրած առաջարկների փաթեթին Լիբանանի արձագանքը, սակայն այլ մանրամասներ չի ներկայացրել:

Նշենք, որ օրեր առաջ Քուվեյթ էր մեկնել Լիբանանի արտգործնախարար Աբդուլլահ Բուհաբիբը Պարսից ծոցի երկրների ներկայացրած նախաձեռնության պաշտոնական արձագանքը փոխանցելու: Հատկանշական է, որ քուվեյթյան նախաձեռնությամբ ներկայացված առաջարկներից մեկը «Հեզբոլլահ» կուսակցության միջամտության կանխումն է Եմենի պատերազմում: Սակայն Բուհաբիբը պնդել է, որ «Հեզբոլլահը» թեև ակտիվ է կառավարությունում, բայց չի գերիշխում Լիբանանի քաղաքականության մեջ:

«Ես չեմ պատրաստվում զինաթափել «Հեզբոլլահին» կամ վերջ տալ նրա գոյությանը: Լիբանանում դա քննարկման ենթակա չէ»,- ասել է Բուհաբիբը Aljazeera հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Բուհաբիբը հույս է հայտնել կարգավորել բնականոն հարաբերությունները Պարսից ծոցի երկրների հետ՝ ավելացնելով, որ Լիբանանը առաջարկություններ ունի կողմերի միջև հարաբերությունների կարգավորման համար՝ առանց այլ մանրամասնելու:

Հիշեցնենք, որ Քուվեյթի արտգործնախարար Ալ-Սաբահը հունվարի 23-ին լիբանանցի բարձրաստիճան պաշտոնյաներին էր ներկայացրել Քուվեյթի նախաձեռնությունը, որը նպատակաուղղված է Լիբանանի և Պարսից ծոցի երկրների միջև վստահության մթնոլորտի ամրապնդմանը: Այն բաղկացած է 12 մասից և նախապայմաններ չի առաջադրում: Ալ-Սաբահը հայտնել է, որ այս նախաձեռնությունը համաձայնեցված է Պարսից ծոցի երկրների հետ: Իսկ Բեյրութի և Պարսից ծոցի երկրների միջև դիվանագիտական ճգնաժամի առիթ դարձավ Լիբանանի տեղեկատվության նախարար Ժորժ Կորդահիի՝ Aljazeera-ին տված հարցազրույցը, որով նա քննադատել էր Սաուդյան Արաբիայի քաղաքականությունը Եմենի պատերազմում:

Նախորդ Լուրը

Իսրայելը հրթիռակոծել է Դամասկոսը

Հաջորդ Lուրը

Իսրայելի էներգետիկայի նախարարը և ԱՄՆ պատվիրակը քննարկել են Լիբանանի հետ ծովային սահամանազատման հարցը

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

Սաուդյան Արաբիան պատրաստվում է հութիների դեմ ծովային և ցամաքային խոշոր հարձակման. The Guardian

31/07/2026
Իրան

TRIPP-ը միայն օգուտ է բերելու տարածաշրջանին, այդ թվում՝ Իրանին. Նիկոլ Փաշինյան

31/07/2026
ԱՄՆ

Թրամփը Գազայի հարցում «պատմական համաձայնության» մասին է հայտնել

31/07/2026
Հաջորդ Lուրը

Իսրայելի էներգետիկայի նախարարը և ԱՄՆ պատվիրակը քննարկել են Լիբանանի հետ ծովային սահամանազատման հարցը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԻՀՊԿ-ն ևս երկու նավաթարի է հարվածել Հորմուզի նեղուցում

31/07/2026

Սաուդյան Արաբիան պատրաստվում է հութիների դեմ ծովային և ցամաքային խոշոր հարձակման. The Guardian

31/07/2026

Թրամփը վստահ չէ Ուկրաինային Patriot-ների արտադրման արտոնագիր տրամադրելու հարցում

31/07/2026

Իսպանիան լրացուցիչ զորք է տեղակայում Սեուտայում. հազարավոր միգրանտներ հատել են Մարոկկոյի հետ սահմանը

31/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)