16-06-2026 / 02:11
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բայդենը մտադիր է Կատարին ճանաչել որպես ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող կարևոր դաշնակից

2022/02/01 13:12
Անվտանգություն, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Փետրվարի 1-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հյուրընկալել է Կատարի էմիր շեյխ Թամիմ Համադ Ալ-Թանիին և հայտնել, որ մտադիր է Կատարին ճանաչել որպես ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող կարևոր դաշնակից:

Ըստ Բայդենի՝ Կատարին ճանաչելով որպես ԱՄՆ-ի գլխավոր՝ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող դաշնակից նշանակում է «պաշտպանության և անվտանգության ոլորտում զարգացող համագործակցությունում ճանաչել երկու երկրների ազգային շահերը»:

ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության համաձայն՝ նախագահի այս մտադրությունը խորհրդանշական ուղերձ է Կատարի հետ առկա երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում:

ԱՄՆ Պենտագոնի խոսնակն իր հերթին հավաստիացրել է, որ այս ճանաչումը «նոր հնարավորություններ» կբացի հատկապես ռազմական համագործակցության ոլորտում:

Նշենք, որ «ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող կարևոր դաշնակից» անվանումը կրող երկրներն իրավունք ունեն ԱՄՆ զորքերի համար պահեստային տեխնիկայի պաշարներ ընդունել, իսկ այդ երկրների մասնավոր ընկերությունները կարող են հայտեր ներկայացնել ԱՄՆ ռազմական տեխնիկայի պահպանման կամ վերանորոգման շուրջ պայմանագրերի ձևակերպման համար, ինչպես նաև հեշտացնել ռազմական վերապատրաստման պայմանագրերի կնքումը Վաշինգտոնի հետ:

ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող կարևոր դաշնակից ճանաչվելը Կատարին հնարավորություն կտա ընդլայնել համագործակցությունը Վաշինգտոնի հետ ռազմական հետազոտությունների և վերապատրաստման ոլորտում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Կատարի միջև անվտանգային և պաշտպանական բնույթ կրող հարաբերությունները զարգացել են «Ռազմավարական երկխոսություն» նախաձեռնության միջոցով, որը մեկնարկել է 2018 թվականին և անցկացվում է ամեն տարի: Երկու երկրների հարաբերությունները նշանավորվում են ռազմական համագործակցությամբ դեռևս 1992 թվականից, երբ  ԱՄՆ-ը և Կատարը ստորագրել էին պաշտպանական համագործակցության շուրջ համաձայնագրեր: Ըստ այդ համաձայնագրերի՝  Վաշինգտոնն օգտագործում է Կատարի Ալ-Ուդեյդ ռազմաբազան, որն ամենամեծն է Մերձավոր Արևելքում: Ռազմաբազայում կա ավելի քան 8000 ամերիկացի զինվոր։

Նախորդ Լուրը

Հայաստանի նշանակությունը Թուրքիայի կովկասյան նոր՝ միջանկյալ քաղաքական ուղեգծում

Հաջորդ Lուրը

Միջուկային գործարքի շուրջ Իրանի հետ բանակցությունները գտնվում են «եզրափակիչ փուլում». Պետդեպարտամենտ

Այլ Լուրեր

Հայաստան

ԵՄ-ն կքննարկի, թե ինչպես աջակցել Հայաստանին ռուսական ճնշումների պայմաններում. Կայա Կալաս

15/06/2026
Ադրբեջան

Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Հարավային Կովկասի հետ կապված հարցեր

15/06/2026
ԱՄՆ

Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան դիտարկում են Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը

15/06/2026
Հաջորդ Lուրը

Միջուկային գործարքի շուրջ Իրանի հետ բանակցությունները գտնվում են «եզրափակիչ փուլում». Պետդեպարտամենտ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն․ օր 5-րդ

15/06/2026

ԵՄ-ն կքննարկի, թե ինչպես աջակցել Հայաստանին ռուսական ճնշումների պայմաններում. Կայա Կալաս

15/06/2026

Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Հարավային Կովկասի հետ կապված հարցեր

15/06/2026

Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց կազմակերպել Բաքու

15/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)