15-06-2026 / 09:20
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կատարն իրատեսական չի համարում Իսրայելի հետ հարաբերությունների վերականգնումը

2022/02/03 17:41
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Կատարի արտգործնախարար շեյխ Մուհամմադ Բըն Աբդուլռահման Ալ-Թանին բացառել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հավանականությունը: Նա նման տեսակետ է հայտնել փետրվարի 2-ին ամերիկյան axios.com կայքին տված հարցազրույցի ժամանակ:

Կատարի բարձրաստիճան դիվանագետն ընդգծել է, որ Դոհան նախկինում հարաբերություններ պահպանել է Իսրայելի հետ, «երբ պաղեստինցիների հետ խաղաղության համար դեռ հեռանկարներ կային»:

Նա նշել է, որ ներկայումս Կատարը շարունակելու է իր «աշխատանքային հարաբերությունները» պահպանել պաղեստինցիներին աջակցելու նպատակով, սակայն իրատեսական չի համարել կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ, ինչպես դա արեցին ԱՄԷ-ն կամ Բահրեյնը՝ «երկու պետություն սկզբունքի» կիրառման բացակայության պայմաններում:

Նշենք, որ Կատարը 2018 թվականից սկսած պարբերաբար միլիոնավոր դոլարների կանխիկ գումարներ է փոխանցել Գազայում ՀԱՄԱՍ-ի կառավարիչներին՝ Գազայի էլեկտրակայանի աշխատանքներն իրականացնելու, ենթակառուցվածքային նախագծերը ֆինանսավորելու և տասնյակ հազարավոր ընտանիքներին օգնություն տրամադրելու համար: Դոհան նաև վճարում էր Գազայի կառավարության մոտ 50,000 աշխատակիցների աշխատավարձերը՝ մինչև 2021 թվականի մայիսին Իսրայել-ՀԱՄԱՍ վերջին ռազմական բախումը:

Նախորդ Լուրը

Իրաքյան ռազմական խմբավորումը ստանձնել է ԱՄԷ-ի նկատմամաբ իրականացված հարձակման պատասխանատվությունը

Հաջորդ Lուրը

Զելենսկին և Էրդողանը բանակցություններ են սկսել Կիևում

Այլ Լուրեր

Վրաստան

Վրացի վերլուծաբանը փորձել է վարկաբեկել ընդդիմադիր գործչին՝ նրան «հայկական արմատներ» վերագրելով

12/06/2026
ԱՄՆ

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

12/06/2026
ԱՄՆ

CNN. Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնագիրը կարող է ստորագրվել Ժնևում

12/06/2026
Հաջորդ Lուրը

Զելենսկին և Էրդողանը բանակցություններ են սկսել Կիևում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրացի վերլուծաբանը փորձել է վարկաբեկել ընդդիմադիր գործչին՝ նրան «հայկական արմատներ» վերագրելով

12/06/2026

Էրդողան, կործանիչներ և «Բայրաքթարներ»՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի ԱԱ հոլովակում

12/06/2026

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

12/06/2026

Ինտենսիվ տեղումները նպաստել են ՀՀ-ի ջրային պաշարների վերականգնմանը

12/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)