23-04-2026 / 07:53
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

SOHR. Թուրքիա են փորձել տեղափոխել ԻՊ-ի ահաբեկիչներ․ յուրաքանչյուրի համար՝ 4000 ԱՄՆ դոլլար

2022/02/07 13:26
Անվտանգություն, Թուրքիա, Մերձավոր Արևելք

Մարդու իրավունքների սիրիական դիտարանը (SOHR) հայտնել է, որ Սիրիայում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամներից շատերը հասել են Թուրքիա։

Փետրվարի 6-ին դիտարանը մանրամասնել է, որ ԻՊ-ի հարյուրավոր անդամներից (ովքեր փախուստի էին դիմել Հասաքայի Ալ-Սինա/Ղվերան բանտից) ոմանք հասել են Թուրքիա, ոմանք՝ Հալեպի արևելյան և հյուսիս-արևելյան հատվածներ։ ԻՊ-ի զինյալների մի մասն էլ թաքնվել է Հալեպի արվարձաններում՝ Հասաքայում, Ռաքայում, Դեր Զորում և  Մանջիբում։

Դիտարանի հաղորդմամբ՝ ահաբեկիչներից շատերը ձերբակալվել են Սիրիայի զինված ուժերի իրականացրած անվտանգության գործողությունների ժամանակ։

Ուշագրավ է, որ դիտարանի աղբյուրների հաղորդմամբ՝ ահաբեկչական կազմակերպության երկու ղեկավարներ, ովքեր ձերբակավել են Սինայում/Ղվերան բանտում, ներկայումս Ջարաբլուսում են, որը թուրքական աջակցությունը վայելող խմբավորումների ազդեցության տակ գտնվող տարածք է։ Այս փաստը մեծ կասկած է առաջացնում, թե ինչպես են նրանք Հասաքայից հասել Ռաքա, այնուհետև՝ Մանջիբ և հետո Ջարաբլուս։

Աղբյուրները հավելում են, որ փետրվարի 3-ին Սիրիայի անվտանգության ուժերը կարողացել են Ռաքքայի հյուսիսում գտնվող Հեյշա գյուղում ձերբակալել մաքսանենգին և 3 անձանց, ովքեր որոնման մեջ էին գտնվում։ Նրանք գտնվում էին Հեյշա գյուղում, որպեսզի  մաքսանենգը  նրանց տեղափոխեր Թուրքիա։ Յուրաքանչյուրի համար վճարվելու էր  4000 ԱՄՆ դոլար։

Դիտարանի աղբյուրների տեղեկություններով՝ ձերբակալված անձիք կապի մեջ են եղել Ջարաբլուսում գտնվող երկու ղեկավարների հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԻՊ-ի զինյալները հարձակվել են Սիրիայի Ալ-Սինա բանտի վրա, որի հետևանքով էլ հարյուրավոր ահաբեկիչներ դիմել էին փախուստի։ Հունվարի վերջին Սիրիայի դեմոկրատական ուժերը հայտարարել էին, որ ԻՊ-ի հետ բախումները Ալ-Սինա բանտում ավարտվել են՝ ավելացնելով, որ հարձակման կազմակերպիչները Իրաքից և Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող հատվածներից եկած զինյալներ են եղել։  

Նախորդ Լուրը

Բեռլինում Եգիպտոսի և Սերբիայի դեսպանատների առջև ադրբեջանցիները պահանջել են հեռացնել Հեյդար Ալիևի արձանները

Հաջորդ Lուրը

8 հայ ռազմագերի վերադարձել է հայրենիք․ ՀՀ ԱԳՆ

Այլ Լուրեր

Անվտանգություն

Սուրեն Պապիկյանը Վրաստանում է

22/04/2026
Թուրքիա

Հաքան Ֆիդանը պաշտոնական այցով կմեկնի Մեծ Բրիտանիա

22/04/2026
Թուրքիա

Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում

21/04/2026
Հաջորդ Lուրը

8 հայ ռազմագերի վերադարձել է հայրենիք․ ՀՀ ԱԳՆ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանական պատերազմը բնական գազի համաշխարհային շուկայի կառուցվածքային փոփոխության կարող է հանգեցնել

22/04/2026

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ընդգծել է TRIPP նախագծի դերը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում

22/04/2026

Սուրեն Պապիկյանը Վրաստանում է

22/04/2026

ԵՄ-ում ներգաղթյալների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի

22/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)