05-12-2025 / 06:36
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Առանց սահմանների բացման քայլերը հաջողություն չեն կարող ունենալ. Թուրք ֆոտո-լրագրող

2022/02/11 20:03
Թուրքիա, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

«Որպեսզի Հայաստան-Թուրքիա հարաբերություններում նախկինում գրանցված առաջընթացը դեռևս նոր սկսված գործընթացում չունենա նմանատիպ ավարտ, կարծում եմ, որ ամենակարևոր քայլը սահմանների բացումն է։ Եվ նաև տնտեսական այլ ամրապինդ համագործակցությունները» այս մասին Ermenihaber.am-ի հետ հարցազրույցում նշել է թուրք ֆոտո-լրագրող Սելահաթթին Սեվին է՝ մեկնաբանելով հայ-թուրքական կարգավորման գործընթացը։


Հարցարույցը ներկայացնում ենք որոշակի կրճատումներով։

– Նախկինում ինչպես գիտենք, եղել են Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու փորձեր, որոնք, սակայն, ձախողվել են: Ձեր կարծիքով Թուրքիան ի՞նչ քայլեր պիտի անի, որպեսզի գործընթացը նորից չձախողվի:

-Որպեսզի Հայաստան-Թուրքիա հարաբերություններում նախկինում գրանցված առաջընթացը դեռևս նոր սկսված գործընթացում չունենա նմանատիպ ավարտ, կարծում եմ, որ ամենակարևոր քայլը սահմանների բացումն է։ Եվ նաև տնտեսական այլ ամրապինդ համագործակցությունները․․․
Որքան էլ որ քաղաքական գործիչներն անցողիկ են, տնտեսական հարաբերությունների ուժը կարող է ստիպել քաղաքական գործիչներին՝ գնան անհրաժեշտ զիջումների և հնարավոր է ավելի առողջ հարաբերություններ հաստատվեն: Թեև նախորդ տարիներին երկու երկրների միջև ավիափոխադրողի միջոցով կամուրջ է կառուցվել, (բացառություն են կազմում աշխատանքի եկածները- խմբ․՝ Թուրքիա մեկնածները), Հայաստանից և Թուրքիայից որոշակիորեն բարձր եկամուտ ունեցող քիչ թվով մարդիկ են եկել-գնացել։ Չեմ չափազանցնում, սահմանների բացմամբ կարճ ժամանակում, բայց մի քանի տարվա ընթացքում ողջ Հայաստանը կարող է այցելել Թուրքիա։ Արևելյան նահանգների Թուրքիայի քաղաքացիներն էլ  Իրանից և Վրաստանից բացի մեկ այլ դուռ  կգտնեն։  Այս դուռը բացվում է դեպի մի երկիր, որը տարբերվում է վերջին երկու երկրներից։

–Ինչպիսի՞ն են Թուրքիայում հանրային տրամադրություններն այս հարցի շուրջ, մանավանդ 44-օրյա արցախյան պատերազմից հետո ի՞նչ փոփոխություններ են կրել և արդյո՞ք հասարակական պահանջ ևս կա Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու:

Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո, որքան որ հեռվից նկատում եմ, այսպես կոչված «հաղթանակի շունչ» կար։ ԱԶԿ-ի կառավարությունը  ԶԼՄ-ների ուժի գործադրմամբ սա ներկայացրեց որպես նաև Թուրքիայի հաղթանակ։ Հենց, որ վիճակն այսպես եղավ, երկկողմ հարաբերությունների մեկնարկի համար որոշ անորոշություններ վերացան։ Քանի որ հասարակությունը սկսեց մտածել, որ որպես հաղթող կողմ է սկսելու հարաբերությունների վերսկսումը։
Ո՞րն է ճշմարտությունը, իհարկե, կարևոր է, բայց նույնիսկ այս իրավիճակը կարող է դրական լինել։ Անձամբ ես, ինչ խնդիրներ էլ լինեն,  սատարում եմ հարաբերություններ սկսելու և սահմանը բացելու քաղաքականությանը։ Կարծում եմ, որ այն դրական կլինի տարածաշրջանի և երկու երկների համար։  Չնայած տարբեր ձևերով, Թուրքիայի Հանրապետությունը վերջին հարյուր տարում խնդիրներ է ունեցել իր բոլոր հարևանների հետ, բացի թերևս Իրանից։ Եղել են բնակչության մեծ տեղաշարժեր, գծվել են սահմաններ… Նույնիսկ Հայաստան-Ղարաբաղ հարաբերությունների նման հարաբերություններ են Թուրքիա-Կիպրոսինը։ Ինչպես մենք այս պատճառով չենք դադարեցնում մեր հարաբերությունները Հունաստանի հետ, այնպես էլ մյուս հարցում կարելի է նույն դիրքորոշումն ընդունել։ Ավելին, Թուրքիան հավակնում է իրավունքներ փնտրել Ղարաբաղում երկրորդ երկրի միջոցով։ Պետք է ավելի համարձակ երևա։Հայաստանի և Թուրքիայի միջև սկիզբ առած երկխոսության գործընթացի առնչությամբ ի՞նչ ակնկալիքներ ունեք, մանավանդ երբ հաշվի ենք առնում Հայոց ցեղասպանության խնդրի առկայությունը:

–Հայաստանի և Թուրքիայի միջև սկիզբ առած երկխոսության գործընթացի առնչությամբ ի՞նչ ակնկալիքներ ունեք, մանավանդ երբ հաշվի ենք առնում Հայոց ցեղասպանության խնդրի առկայությունը:

-Խորհրդային Միության փլուզումից հետո երկու երկրների հարաբերություններն արագորեն հաստատվեցին ավելի խոհեմ քաղաքական գործիչների շնորհիվ։ Բայց դա երկար չտեւեց բոլորին հայտնի պատճառներով: Տարբեր փորձեր եղան, բայց հաջողությամբ չպսակվեցին։


Այս անգամ պետք է հաջողվի։ Հայաստանում կա ղեկավարություն և ժողովուրդ, որոնք ավելի շատ են կանգնած դեպի արևմուտք։ Հայաստանն այն երկրներից էր, որտեղ ես ամենաշատն եմ եղել իմ մասնագիտական ​​կյանքի ընթացքում: Ես ապրելով, տեսա, թե ինչպես կոտրվեցին իմ՝ ամենասկզբում ունեցած նախապաշարմունքները:  Թեև կան պատմական և ընթացիկ քաղաքական խնդիրներ, սակայն կարևոր են նաև հոգեբանական խնդիրները։ Կարծում եմ, որ առանց սահմանների բացման քայլերը հաջողություն չեն կարող ունենալ։


Որքանով նկատում եմ, Թուրքիան հարաբերությունները կարգավորելու համար հատուկ ներկայացուցիչ է նշանակել Վաշինգտոնում նախկին դեսպան Սերդար Քըլըչին, ում Անկարան (խմբ․) կարևորում է և վերջինս պաշտոնը նախկինում համարվում էր արտաքին գործերի բյուրոկրատիայի գլխավոր պաշտոններից մեկը։ Այստեղից տպավորություն է ստեղծվում, որ երկու երկրներն էլ դրական են վերաբերվում երկխոսության գործընթացին։
Թուրքիայի Վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, որքան էլ որ քիչ լինի, այնուամենայնիվ առևտրային հարաբերությունները շարունակող երկու երկրների միջև արտաքին առևտրի ծավալը 2013թ․ կազմել է 571․000 դոլար։ Իսկ 2020թ․ տվյալներով՝  երկու երկրների միջև առևտրի ծավալը վերջին 8 տարվա ամենաբարձր մակարդակին է հասել։ Նույնիսկ սա ցուցանիշ է։
Թուրքիա-Հայաստան երխոսությունում Լեռնային Ղարաբաղը երկու կարևոր նախապայմաներից մեկն էր, իսկ երկրորդը՝  Ցեղասպանությունն էր։
Գործընթացը, որը սկսվելու է սահմանների բացմամբ, դա լծակներ կտա երկու երկրների քաղաքական գործիչներին։ Նրանք կհիշվեն որպես երկրների առաջնորդներ, որոնք անմիջականորեն ազդեցություն են ունեցել տարածաշրջանային քաղաքականության վրա:

Նախորդ Լուրը

Թուրքական ԶԼՄ-ներ. Թուրքիայի հետախուզությունը խափանել է իսրայելցի բիզնեսմենի սպանության «իրանական ծրագիրը»

Հաջորդ Lուրը

Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով մեկնում է ԱՄԷ

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով մեկնում է ԱՄԷ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)