17-09-2026 / 05:47
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Պենտագոնն առաջին անգամ հրապարակավ հայտարարել է, որ իրանամետ խմբավորումները մեծ ազդեցություն ունեն Իրաքի անվտանգության ծառայության վրա

2022/02/16 13:09
Անվտանգություն, Իրան, Մերձավոր Արևելք

Պենտագոնն առաջին անգամ հայտարարել է, որ Իրաքում գործող իրանամետ խմբավորումները մեծ ազդեցություն ունեն այդ երկրի անվտանգության ծառայության վրա և երկար ժամանակ օգտվել են ԱՄՆ-ի ֆինանսավորած գումարներից:

Պենտագոնի հրապարակած զեկույցում նշված է, որ «Իրանը և նրա դաշնակից խմբավորումները շարունակում են ամուր հարաբերություններ ունենալ իրաքյան անվտանգության ուժերի որոշ տարրերի հետ, մասնավորապես՝ Իրաքի դաշնային ոստիկանության և արտակարգ իրավիճակների ուժերի հետ, որոնք վերահսկվում են Իրաքի ներքին գործերի նախարարության, ինչպես նաև հինգերորդ ստորաբաժանումների կողմից»:

Իսկ իրաքյան բանակի ութերորդ ստորաբաժանումն, ենթադրվում է,  ունի իրանական ամենամեծ ազդեցությունը:

Փաստորեն, ըստ ամերիկացի պաշտոնյաների՝ զեկույցում առաջին անգամ  հայտարարվել է, որ Իրանը ներգրավված է Իրաքի անվտանգության ծառայություններում:

Ուշագրավ է, որ, թեև Իրանի ազդեցությունը տասնամյակներ շարունակ «բաց գաղտնիք» է եղել, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը շարունակել է ֆինանսավորել Իրաքի ներքին գործերի նախարարությանը, որի կազմում ներառվել է նաև «Բադր կորպուսը» (այս կորպուսը ստեղծվել է Իրանի կողմից և ձուլվել է Իրաքի անվտանգության ծառայություններին 2003 թվականին ԱՄՆ-ի կողմից Իրաք ներխուժելուց հետո):

«Բադր կորպուսը» տևական ժամանակ անհանգստություն էր առաջացնում ամերիկյան կոնգրեսմենների շրջանում: Բայդենի վարչակազմին պարբերաբար կոչ էին անում դադարեցնել Իրաքի ներքին գործերի նախարարությանը հատկացվող ֆինանսավորումը, իսկ «Բադր կորպուսը» ճանաչել որպես ահաբեկչական խմբավորում՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների հետ կապերի պատճառով:

Նախորդ Լուրը

Հայաստանում ապաստան են հայցել նաև Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ

Հաջորդ Lուրը

Իսրայելական գազը Հորդանանի և Եգիպտոսի տարածքով հասնելու է Լիբանան

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

Ռուսաստանը զինտեխնիկա է տեղափոխել Սիրիայում գտնվող իր ռազմաբազաներ

16/09/2026
Մերձավոր Արևելք

Լիբանանի դատախազը Բեյրութի նավահանգստի պայթյունի գործով պահանջել է մեղադրանք առաջադրել նախկին նախագահ Միշել Աունին

16/09/2026
Մերձավոր Արևելք

Եմենի հութիները հայտարարել են, որ խոցել են Սաուդյան Արաբիայի «F-15» կործանիչը

16/09/2026
Հաջորդ Lուրը

Իսրայելական գազը Հորդանանի և Եգիպտոսի տարածքով հասնելու է Լիբանան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ֆորմուլա 1-ի Գրան Պրին կանցկացվի նաև Ստամբուլում

16/09/2026

Գերմանիայում հիվանդանոցները պատրաստում են հնարավոր պատերազմի սցենարին

16/09/2026

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնումը

16/09/2026

Ալեն Սիմոնյան. Գանձասարի վերաբերյալ խոսել եմ Հաջիևի հետ

16/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)