05-12-2025 / 01:22
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սաուդյան ուղղությամբ՝ անհրաժեշտ է օր առաջ հասնել դիվանագիտական հարաբերությունների հաստատման. փորձագետ

2022/02/21 12:07
Հայաստան, Մերձավոր Արևելք, Տեսակետ, Քաղաքականություն

Կարծես՝ շոշափելի է դառնում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևորագույն բացերից մեկը վերականգնելու ևս մեկ հնարավորություն։ Խոսքը արաբական և մուսուլմանական աշխարհի կարևորագույն երկրներից մեկի՝ Սաուդյան Արաբիայի հետ պաշտոնական հարաբերություններ հաստատելու ուղղության մասին է։

Անկախության վերականգնումից հետո, մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ երկկողմ պատճառներով պայմանավորված (Արցախի հիմնախնդիր, տարածաշրջանային մրցակցություն, անհրաժեշտ ջանքերի բացակայություն), Սաուդյան թագավորության հետ հարաբերություններ չէր հաջողվել հաստատել, որը և՛ քաղաքական, և՛ տնտեսական առումով լրջագույն բաց էր ՀՀ տարածաշրջանային քաղաքականության համատեքստում։

ԵՎ ահա 2021թ. հոկտեմբերին ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Թագավորություն կատարած աշխատանքային այցից սկսած որոշակի ակտիվություն նկատվեց երկկողմ շփումներում։ Իսկ արդեն ս.թ. փետրվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մյունխենում հանդիպել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆայսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունների և համագործակցության հաստատման հեռանկարների շուրջ հարցեր։

Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում նկատվող դրական միջավայրում քաղաքական և տնտեսական մրցակցության միտումները՝ ներկայում հավելյալ հնարավորություններ են ստեղծում նաև Հայաստանի համար նախկինում չիրացված զգալի ներուժ ունեցող մի շարք ուղղություններում ակտիվանալու տեսանյունից։ Սաուդյան ուղղությամբ՝ առաջին հերթին անհրաժեշտ է օր առաջ հասնել դիվանագիտական հարաբերությունների հաստատման։

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Մոսկվայում հանդիպելու են Սիրիայի և Ռուսաստանի արտգործնախարարները

Հաջորդ Lուրը

Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել.(տեսանյութ)

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել.(տեսանյութ)

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)