28-04-2026 / 02:37
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Լավրովը և Պեդերսենը քննարկել են Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի խորհրդակցությունների վերսկսումը

2022/02/24 16:47
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Գեյր Պեդերսենի հետ՝ Ժնևում Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի խորհրդակցությունների վերսկսման շուրջ:

«Մենք մշտապես հաղորդակցվում ենք Սիրիայում բոլոր շահագրգիռ կողմերի հետ, ուստի այս համատեքստում ձգտում ենք առաջ գնալ և հաջողության հասնել, թեև շատ երկրներ խոչընդոտներ են ստեղծում՝ հատկապես Ռուստաստանի դեմ»,- ասել է Լավրովը:

Ռուս դիվանագետն ընդգծել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարությունը պետք է  անկողմնակալ լինի և տարբեր ճգնաժամերի համար լուծումներ գտնի՝ այդ թվում Սիրիայի:

Պեդերսենն իր հերթին հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը օրենքի գերակայությանն ու ՄԱԿ-ի կանոնադրությանն է աջակցում: Նա հույս է հայտնել, որ միջազգային վերջին զարգացումները Սիրիայում տիրող իրավիճակի վրա ազդեցություն չեն ունենա:

Նշենք, որ Սիրիայում խաղաղության հասնելու ՄԱԿ-ի ճանապարհային քարտեզը նախատեսում էր նոր սահմանադրության մշակում, որի նպատակով ստեղծվել էր Սիրիայի սահմանադրական հանձնաժողովը:  Այս նախագիծը հաստատվել էր դեռևս 2012 թվականին ՄԱԿ-ի, Արաբական պետությունների լիգայի, Եվրամիության, Թուրքիայի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր հինգ մշտական ​​անդամների կողմից: Հանձնաժողովում ընդգրկված են ինչպես Սիրիայի կառավարող վարչակարգի, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչներ:  Նախատեսվում էր, որ հանձնաժողովի աշխատանքն ավարտվելու է ՄԱԿ-ի կողմից վերահսկվող ընտրություններով, որոնց մասնակցելու իրավունք կունենան բոլոր սիրիացիները, այդ թվում՝ արտագաղթածները։

Նախորդ Լուրը

Ռուսաստանի և ԱՄԷ-ի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային մի շարք զարգացումներ

Հաջորդ Lուրը

Լիբանանը կոչ է անում Ուկրաինայում գտնվող իր քաղաքացիներին ցուցաբերել զգուշավորություն

Այլ Լուրեր

Հայաստան

«ՀԱԿՊ-ում Հայաստանի անդամակցության ապասառեցում նախատեսված չէ»․ Նիկոլ Փաշինյան

23/04/2026
Իրան

Իրանն առաջին անգամ եկամուտ է ստացել Հորմուզի նեղուցով տարանցման վճարներից

23/04/2026
Թուրքիա

Թուրքական աղբյուր. Ալիջան սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին

23/04/2026
Հաջորդ Lուրը

Լիբանանը կոչ է անում Ուկրաինայում գտնվող իր քաղաքացիներին ցուցաբերել զգուշավորություն

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ճգնաժամ Վրաստանի ընդդիմադիր դաշտում․ «Միասնական ազգային շարժումը» սպառնում է լքել ընդդիմության դաշինքը

27/04/2026

Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի գործով

27/04/2026

Սպիտակ տան թղթակիցների ընթրիքին կրակոցներ արձակողը հյուրանոցի հյուրերից մեկն է եղել

27/04/2026

«Շիրակ Ավիան» թռիչքներ կիրականացնի Երևան-Տաշքենդ-Երևան չվերթով

27/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)