15-06-2026 / 05:19
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Անպատժելիությունն ու անհանդուրժողականությունն ադրբեջանական իշխանություններին մղեցին նոր ցեղասպան գործողությունների. Արցախի ԱԺ նախագահ

2022/02/28 11:50
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Կարևոր

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Սումգայիթյան ցեղասպանության 34-րդ տարելիցի առթիվ ուղերձով է հանդես եկել:

ԱԺ նախագահի ուղերձի մեջ, մասնավորապես, նշված է.

«Սիրելի’ հայրենակիցներ, Սումգայիթյան ոճրագործությունից անցել է 34 տարի։

Ցեղասպանությունից տառապել և տառապում են աշխարհի շատ ժողովուրդներ, ազգեր ու ազգություններ, իսկ հայ ժողովրդի համար այն անցյալն է ու ներկան, բայց ոչ՝ երբեք ապագան։

20-րդ դարասկզբին ծնունդ առած արհեստածին պետություն Ադրբեջանն իր կազմավորման ժամանակներից ի վեր ստանձնել է հայատյաց առաքելություն։ Ապացույցը՝ 1988թ․-ին կազմակերպած սումգայիթյան ջարդերն ու պարբերաբար շարունակվող պատերազմներն են։

Ադրբեջանի միակ նպատակն ու հոգեգար ցանկությունն Արցախի վերջնական բռնազավթումն ու բնիկ ժողովրդի վերացումն է։

Անպատժելիությունն ու անհանդուրժողականությունն ադրբեջանական իշխանություններին մղեցին նոր ցեղասպան գործողությունների։

Հայատյացության դրսևորումն իր գագաթնակետին հասավ 2020թվականի սեպտեմբերին՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմով, մասնավորապես՝ Արցախի բնակչության, հայ գերիների հանդեպ ցուցաբերած անմարդկային վերաբերմունքի, սպանությունների, խոշտանգումների, մշակութային ցեղասպանության ձևով։

Խստորեն դատապարտելով Սումգայիթյան ոճրագործությունը և արցախահայության հանդեպ իրականացվող շարունակական քաղաքականությունը՝ կոչ ենք անում քաղաքակիրթ աշխարհին գործուն քայլեր ձեռնարկել հայերի հանդեպ ադրբեջանական ցեղասպան քաղաքականության կանխարգելման ուղղությամբ։

Մենք պետք է դուրս գանք այս ծանր իրավիճակից և, մեր պապենական հողում ապրելով, պահանջատեր լինենք մեր իրավունքներին։

Խոնարհումս ադրբեջանական բռնություններին զոհ դարձած մեր հայրենակիցների և արցախյան բոլոր պատերազմներում նահատակված քաջորդիների հիշատակին»։

Նախորդ Լուրը

ՀՀ ԱԳՆ-ն հերքում է․ «Ուկրաինայում ՀՀ ԶՈՒ-երի զինծառայողի ենթադրյալ ներգրավվածության մասին տարածվող լուրն ապատեղեկատվություն է»

Հաջորդ Lուրը

Իրանը ողջունել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ադրբեջանում ավելի քան 800 հզ մարդ ունի ավելորդ քաշի խնդիր

12/06/2026
ԱՄՆ

Թրամփը հայտնում է Իրանի հետ մոտալուտ համաձայնության մասին, Թեհրանը՝ հերքում

12/06/2026
ԱՄՆ

Այս գիշեր շատ հուժկու հարված կհասցնենք Իրանին. Թրամփ

11/06/2026
Հաջորդ Lուրը

Իրանը ողջունել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրացի վերլուծաբանը փորձել է վարկաբեկել ընդդիմադիր գործչին՝ նրան «հայկական արմատներ» վերագրելով

12/06/2026

Էրդողան, կործանիչներ և «Բայրաքթարներ»՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի ԱԱ հոլովակում

12/06/2026

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

12/06/2026

Ինտենսիվ տեղումները նպաստել են ՀՀ-ի ջրային պաշարների վերականգնմանը

12/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)