12-07-2026 / 16:37
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի հայ ժողովրդի նկատմամբ ցուցաբերած ատելության համար. ԱՄՆ կոնգրեսական

2022/03/01 10:55
Ադրբեջան, Անվտանգություն, Կարևոր, Հայաստան

Սումգայիթում և Բաքվում հայերի դեմ իրականացված բռնություններն ու կոտորածները չպետք է չճանաչված մնան: Այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը Սումգայիթի ու Բաքվի կոտորածների տարելիցի առնչությամբ հրապարակած հայտարարության մեջ:

Շերմանը հիշեցրել է, թե ինչպես 1988 թվականին Սումգայիթում, ապա Կիրովաբադում (Գանձակ), իսկ 1990 թվականին արդեն Բաքվում ադրբեջանական իշխանությունների բորբոքած հակահայկական տրամադրությունների հետևանքով իրականացվեցին հայերի կոտորածներ, սպանվեցին ու ծանր վիրավորվեցին քաղաքացիական անձինք, բռնաբարվեցին կանայք ու աղջիկներ, ոմանք ողջակիզվեցին, հազարավորները ստիպված եղան թողնել սեփական տունն ու հեռանալ:

«Ոգեկոչելով Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը՝ մենք պետք է այս տարելիցն օգտագործենք՝ հիշելու այն հետևանքները, որոնք առաջանում են, երբ ագրեսիան ու էթնիկ ատելությունն անկանոն աճում է: Այս հիշեցումը հատկապես ակնհայտ է այսօր, երբ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է Հայաստանի ու Արցախի դեմ պետական հովանավորությամբ իրականացվող բռնության քաղաքականությունը: Աշխարհը ականատեսը դարձավ հայերի դեմ Ադրբեջանի անզուսպ ատելության 2020 թվականին Արցախ ներխուժման ժամանակ, երբ ադրբեջանական ուժերը կյանքի կոչեցին սարսափելի պատերազմական հանցագործություններ ընդդեմ հայ քաղաքացիական անձանց, այդ թվում և կանանց ու տարեցների, ռազմական գործողությունների ավարտից հետո անօրինաբար  բանտարկեցին հայ ռազմագերիներին: Շատ ռազմագերիներ շարունակում են պահվել Ադրբեջանում»,- նշել է Շերմանը:

Նա հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի միջազգային հանրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ տասնյակ տարիներ շարունակ ցուցաբերած ատելության համար, ինչը  շարունակվում է մինչ օրս:

«Մարդկության դեմ նման հանցանքները երբեք չպետք է չճանաչված մնան կամ խուսափեն պատասխանատվությունից՝ անկախ նրանից, թե դրանք տեղի են ունեցել երեկ, 30 կամ 100 տարի առաջ»,- հայտարարել է Շերմանը:

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ կոնգրեսում իր երկարամյա աշխատանքը նվիրված է եղել նաև նմանօրինակ կոտորածների լուսաբանմանն ու պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելուն:

«Այսօրվա տարելիցին մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ ընդդիմանալու հակահայկական ատելությանը և աշխատել, որպեսզի նման պատմությունն այլևս չկրկնվի»,- նշել է կոնգրեսականը։

Նախորդ Լուրը

Էրդողանն ու Լուկաշենկոն քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

Հաջորդ Lուրը

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Այլ Լուրեր

Կարևոր

Այսօրվանից ուժի մեջ է մտել «Ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվել

10/07/2026
ԱՄՆ

Իսրայելն ԱՄՆ-ին տեղեկություններ է տվել Թրամփի դեմ Իրանի կողմից նախապատրաստվող ենթադրյալ մահափորձի մասին

10/07/2026
ԱՄՆ

Ամերիկացի ինժեներները «TRIPP» նախագծի շրջանակներում ժամանել են Հայաստան

10/07/2026
Հաջորդ Lուրը

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու նախագիծը

10/07/2026

Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը ներգրավվի Իրանի դեմ հարվածներին

10/07/2026

Amnesty International-ը պահանջում է հետաքննել Լիբանանում իսրայելական հարվածները, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

10/07/2026

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)