17-09-2026 / 05:24
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը նշել է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման սկզբունքները

2022/03/14 16:18
Ադրբեջան, Հայաստան, Քաղաքականություն

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման 5 հիմնական սկզբունք է նշել: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները` հղում անելով իրենց արտաքին գործերի նախարարությունը։

Համաձայն հայտարարության` Ադրբեջանն առաջարկում է հարաբերությունների կարգավորման հետևյալ սկզբունքները.

  • ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անխախտելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,
  • միմյանց նկատմամբ պետությունների տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորություն,
  • ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների և ուժի կիրառումից, ինչպես նաև ՄԱԿ–ի կանոնադրության նպատակների հետ անհամատեղելի այլ հանգամանքներից,
  • պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,
  • տրանսպորտի և հաղորդակցությունների բացում, համապատասխան այլ հաղորդակցությունների հաստատում և համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։

Նշվում է նաև, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցությունների, եթե պաշտոնական Երևանն ընդունի այս 5 կետը։

Հիշեցնենք, որ մարտի 12-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել էր, որ Հայաստանին հարաբերությունների կարգավորելու առաջարկ են ուղարկել, որը բաղկացած է 5 կետից։ Նա չի մանրամասնել, թե ինչ կետերի մասին է խոսքը, միայն ասել է, որ դրանցից մեկն առնչվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։

Մարտի 14-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի առաջարկներին և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։

Նախորդ Լուրը

Իրանի արտգործնախարարը մարտի 15-ին կայցելի Մոսկվա

Հաջորդ Lուրը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնումը

16/09/2026
Ադրբեջան

Ալեն Սիմոնյան. Գանձասարի վերաբերյալ խոսել եմ Հաջիևի հետ

16/09/2026
Ադրբեջան

Թուրքիայի ՊՆ ղեկավար. Հույս ունենք, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ մնայուն խաղաղություն կհաստատվի

16/09/2026
Հաջորդ Lուրը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ֆորմուլա 1-ի Գրան Պրին կանցկացվի նաև Ստամբուլում

16/09/2026

Գերմանիայում հիվանդանոցները պատրաստում են հնարավոր պատերազմի սցենարին

16/09/2026

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնումը

16/09/2026

Ալեն Սիմոնյան. Գանձասարի վերաբերյալ խոսել եմ Հաջիևի հետ

16/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)