10-06-2026 / 22:11
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Հուսով ենք, որ Լիբանանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունները կվերականգնվեն»․ Լիբանանի ԱԳ նախարար

2022/03/29 16:16
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Լիբանանի և Պարսից ծոցի երկրների միջև հարաբերությունների բարելավումը սկսվել է Քուվեյթի նախաձեռնությունից, որը դեռևս հունվարին ներկայացվել էր Բեյրութին։ Այս մասին հայտարարել է Լիբանանի արտաքին գործերի նախարար Աբդալլահ Բուհաբիբը։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում Քուվեյթի արտգործնախարարին իր ջանքերի համար և հուսով ենք, որ Լիբանանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունները աստիճանաբար կվերականգնվեն», – ասել է Բուհաբիբը։

Լիբանանցի դիվանագետը անդրադարձել է նաև Բեյրութում Սաուդյան Արաբիայի դեսպանի վերադարձի մասին շրջանառվող լուրերին։

«Մենք Սաուդյան Արաբիայից չենք լսել, որ նրա դեսպանը կվերադառնա Լիբանան, իսկ այն ամենը, ինչ ասվել է, տպագրվել է միայն թերթերում»,- հավելել է նախարարը։

Ինչ վերաբերում է Քուվեյթի դեսպանի վերադարձին՝ Բուհաբիբը նշել է, որ հստակ ժամկետներ դեռ չկան։

Հիշեցնենք, որ Քուվեյթի արտգործնախարար Ալ-Սաբահը հունվարի 23-ին լիբանանցի բարձրաստիճան պաշտոնյաներին էր ներկայացրել Քուվեյթի նախաձեռնությունը, որը նպատակաուղղված է Լիբանանի և Պարսից ծոցի երկրների միջև վստահության մթնոլորտի ամրապնդմանը: Այն բաղկացած է 12 մասից և նախապայմաններ չի առաջադրում: Ալ-Սաբահը հայտնել է, որ այս նախաձեռնությունը համաձայնեցված է Պարսից ծոցի երկրների հետ: Իսկ Բեյրութի և Պարսից ծոցի երկրների միջև դիվանագիտական ճգնաժամի առիթ դարձավ Լիբանանի տեղեկատվության նախարար Ժորժ Կորդահիի՝ Aljazeera-ին տված հարցազրույցը, որով նա քննադատել էր Սաուդյան Արաբիայի քաղաքականությունը Եմենի պատերազմում:

Նախորդ Լուրը

Իրանը պետք է զգայուն լինի Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ․ ISNA

Հաջորդ Lուրը

ԱՄՆ կոնգրեսականները Պետդեպարտամենտին կոչ են արել միջոցներ ձեռնարկել Ալիևի ռազմատենչ գործողությունների դեմ

Այլ Լուրեր

Հայաստան

ԵՄ-ն Հայաստանում նոր առաքելության ղեկավար է նշանակել

10/06/2026
Թուրքիա

Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Ռուսաստան

10/06/2026
ԱՄՆ

ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունները ռազմական էսկալացիայից առաջ սահմանափակվել են չորս հիմնական հարցերով

10/06/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ կոնգրեսականները Պետդեպարտամենտին կոչ են արել միջոցներ ձեռնարկել Ալիևի ռազմատենչ գործողությունների դեմ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանի կողմից անդամավճաների չփոխանցման հետ կապված իրավիճակը

10/06/2026

Ադրբեջանի ռազմածովային ուժերը Կասպից ծովում զորավարժություն են անցկացնում

10/06/2026

ԵՄ-ն Հայաստանում նոր առաքելության ղեկավար է նշանակել

10/06/2026

Yeni Şafak. Սահմանների բացմամբ Թուրքիայի ու ՀՀ-ի առևտրաշրջանառությունը կհասնի 1 մլրդ դոլարի

10/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)