23-04-2026 / 02:55
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ փոխվարչապետը և ԱՄԷ էկոնոմիկայի նախարարը քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները

2022/03/30 18:04
Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մարտի 29-ին Դուբայում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների էկոնոմիկայի նախարար Աբդալլահ բին Տուկ ալ-Մարրիին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են Հայաստանի և ԱՄԷ-ի ներդրումային միջավայրների առանձնահատկությունները, ինչպես նաև բարձր են գնահատել երկու երկրների միջև ձևավորված բարիդրացիական հարաբերությունները` խարսխված  հայ և արաբ ժողովուրդների փոխադարձ համակրանքի և վստահության վրա:

Աբդալլահ բին Տուկ ալ-Մարրին կարևորել է երկու երկրներում առկա ներդրումային հնարավորությունների մասին տեղական գործարար շրջանակներին տեղեկացնելու անհրաժեշտությունը:

Փոխվարչապետ Մաթևոսյանը նշել է, որ տնտեսական բաղադրիչը առանցքային նշանակություն ունի երկկողմ համագործակցության համար: Բարձր է գնահատվել հատկապես վերջին տարիներին էմիրաթական ընկերությունների կողմից Հայաստանի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը: Որպես առանցքային փաստ՝ արձանագրվել է 2021թ-ին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ընկերության և «Էյր Արաբիա»-ի միջև կնքված պայմանագիրը՝ ազգային ավիաընկերություն ստեղծելու վերաբերյալ:

Առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունն առավել զարգացնելու և խորացնելու նպատակով կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի` Աբու Դաբիում անցկացումը, ինչը կարևոր պայման է երկկողմ համագործակցության դինամիկայի ցանկալի մակարդակն ապահովելու համար: Հիշեցնենք, որ հանձնաժողովի անդրանիկ նիստը տեղի է ունեցել Երևանում` 2019թ-ի մայիսին:

Զբոսաշրջության, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման տեսանկյունից կարևորվել է 2 երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության առկայությունը` ինչպես Աբու Դաբի, այնպես էլ դեպի Դուբայ և Շարժա ու հակառակ ուղղություններով չվերթները:

Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի մասնակցությունը «ExpoDubai-2020» ցուցահանդեսին առանձնահատուկ նշանակություն ունի տնտեսական համագործակցության զարգացման համար և շնորհակալություն է հայտնել միջոցառմանը մասնակցելու նպատակով ԱՄԷ-ի կողմից ՀՀ-ին տրամադրված աջակցության համար:

Նախորդ Լուրը

Վրաստանի վարչապետն ընդունել է Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարին

Հաջորդ Lուրը

Բրյուսելում տեղի կունենա Փաշինյանի, Միշելի և Ալիևի համատեղ հանդիպումը

Այլ Լուրեր

Հարավային Կովկաս

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ընդգծել է TRIPP նախագծի դերը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում

22/04/2026
Անվտանգություն

Սուրեն Պապիկյանը Վրաստանում է

22/04/2026
Հայաստան

Ապատեղեկատվության դեմ նոր գործիք․ ներկայացվել է «Stugel.am» հարթակը

22/04/2026
Հաջորդ Lուրը

Բրյուսելում տեղի կունենա Փաշինյանի, Միշելի և Ալիևի համատեղ հանդիպումը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանական պատերազմը բնական գազի համաշխարհային շուկայի կառուցվածքային փոփոխության կարող է հանգեցնել

22/04/2026

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ընդգծել է TRIPP նախագծի դերը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում

22/04/2026

Սուրեն Պապիկյանը Վրաստանում է

22/04/2026

ԵՄ-ում ներգաղթյալների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի

22/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)