17-06-2026 / 13:42
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բրյուսելում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

2022/03/31 10:06
Ադրբեջան, Հայաստան, Քաղաքականություն

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 30-ին Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Հանդիպումը կազմակերպվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կողմից: Այս մասին հայտնում է Եվրամիության պաշտոնական կայքը:

«Եվրամիությունը Բրյուսելում կազմակերպել է Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը՝ առաջ մղելու համատեղ ջանքերը՝ գտնելու երկու երկրների միջև մի շարք հարցերի լուծումները: Մասնավորապես, քննարկումները կենտրոնացել են Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև 2022 թվականի ապրիլի 6-ին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքների վրա»,- ասվում է հայտարարության մեջ:

ԵՄ-ից հայտնել են, որ առարկայական քննարկումների ընթացքում, որոնք ներառել են նաև առանձին երկկողմ հանդիպումներ Գրիգորյանի և Հաջիևի միջև, կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների ամբողջական շրջանակը, ինչպես նաև քաղաքական ու անվտանգային իրադրությունը՝ որպես շարունակություն երկու երկրների առաջնորդների և Միշելի միջև Բրյուսելում 2021 թվականի դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված փոխըմբռնումների:

Մասնակիցները համաձայնել են առաջիկա շաբաթների ընթացքում կրկին հանդիպել՝ շարունակելու քննարկումները: «Հայաստանն ու Ադրբեջանը կանդրադառնան նաև երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարներին վերաբերող հարցերին: Եվրամիությունը շարունակում է հանձնառու լինել՝ շարունակելու իր ներգրավվածությունը՝ հանուն Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու կայունության»,- ասվում է հայտարարության մեջ:

Նախորդ Լուրը

Բրյուսելում տեղի կունենա Փաշինյանի, Միշելի և Ալիևի համատեղ հանդիպումը

Հաջորդ Lուրը

Արցախի առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ լարված. Արցախի տեղեկատվական շտաբ

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

«ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է իր զենքերը փոխանցել միայն պաղեստինյան իշխանություններին

17/06/2026
Հայաստան

«Ռոսսելխոզնադզոր». Հայկական արտադրանքի արգելքը քաղաքական դրդապատճառներ չունի

17/06/2026
Ադրբեջան

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը համատեղ զորավարժություն են անցկացնում

17/06/2026
Հաջորդ Lուրը

Արցախի առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ լարված. Արցախի տեղեկատվական շտաբ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իտալիան հրաժարվում է ուկրաինացի մանկատան երեխաներին վերադարձնել հայրենիք

17/06/2026

Իրանի շուրջ խաղաղության ակնկալիքների ֆոնին նավթը շարունակում է էժանանալ

17/06/2026

Մեսսիի հերթական ռեկորդները Մունդիալում. նա կրկնել է Միրոսլավ Կլոզեի արդյունքը

17/06/2026

ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Թուրքիայի Քոնյա նահանգում

17/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)