04-12-2025 / 23:36
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Չավուշօղլու. «Կցանկանայի, որ Անթալիայում երեքով հանդիպեինք»

2022/03/31 12:50
Ադրբեջան, Թուրքիա, Քաղաքականություն

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն չի բացառել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների փոխադարձ այցերը: Այս մասին Չավուշօղլուն հայտնել է թուրքական «Ahaber» լրատվականին տված հարցազրույցի ընթացքում:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին խոսելիս Թուրքիայի արտգործնախարարը կրկին կարևորել է այն, որ Ադրբեջանն աջակցում է գործընթացին:

Ընդծգելով, որ գործընթացի բոլոր փուլերում խորհրդակցում են Ադրբեջանի հետ Չավուշօղլուն հետևյալ դիտարկումն է արել. «Սա ոչ ոք չպետք է տարօրինակ համարի՝ այսպես էլ պետք է լինի: Անցյալից էլ պետք է դասեր քաղել: Առանց Ադրբեջանի հետ խորհրդակցելու հնարավոր չէ, որ մենք որևէ քայլ անենք հատկապես արմատական հարցերում: Սա անգամ նախապայման էլ չէ, այլ բնական երևույթ է»:

Նա նաև նշել է, որ Ադրբեջանը Հայաստանին համապարփակ խաղաղության պայմանագիր է առաջարկել, ինչին Հայաստանը պետք է դրական պատասխան տա:

Խոսելով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների մասին՝ Չավուշօղլուն նշել է, որ նշանակումից ի վեր նրանք 2 անգամ են հանդիպել դեմառդեմ, սակայն անընդհատ կապի մեջ են: Չավուշօղլուի խոսքով՝ բացի հատուկ ներկայացուցիչների նշանակումից կատարվել են վստահությունը բարձրացնող քայլեր, ինչպիսին է օդային հաղորդակցության բացումը: Նա նշել է, որ որոշ քայլեր են արվում առևտրի հետ կապված:

Չավուշօղլուն անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ Անթալիայում անցկացված դիվանագիտական ֆորումին մասնակցությանը՝ նշելով. «Մեր երկկողմ հանդիպումը դրական էր: Իրականում կցանկանայի, որ երեքով՝ այսինքն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ միասին հանդիպեինք, բայց Անթալիայում հնարավոր չեղավ:  Հիմա Փաշինյանը և Ալիևն են հանդիպելու Եվրոպայում: Ես ադրբեջանական կողմում որևէ խնդիր չեմ տեսնում»:

Չավուշօղլուի խոսքով, թեև դրական միտում կա, սակայն անհնար է մեկ օրում ամեն ինչ միանգամից կարգավորել, պետք է փոխադարձ քայլեր արվեն:

Նախորդ Լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Հաջորդ Lուրը

ՀՀ վարչապետն ապատեղեկատվություն է համարում Հայաստանի կողմից ՌԴ-ին СУ-30СМ ինքնաթիռներ տրամադրելու լուրը

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Ադրբեջան

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025
Թուրքիա

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025
Հաջորդ Lուրը

ՀՀ վարչապետն ապատեղեկատվություն է համարում Հայաստանի կողմից ՌԴ-ին СУ-30СМ ինքնաթիռներ տրամադրելու լուրը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)