01-05-2026 / 09:15
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսաստանը կշարունակի աջակցել Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Զախարովա

2022/04/14 13:43
Ադրբեջան, Հայաստան, Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմքում են 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունները։ Այս մասին ապրիլի 13-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Եվրամիության դերակատարությանը։

«Ելնում ենք նրանից, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հիմքը կազմում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունները»,- ասել է նա։

Զախարովան նկատել է, որ ապրիլի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկել է այդ պայմանավորվածությունների իրականացման հետ կապված հարցերի ամբողջ շրջանակը։ Նա նշել է, որ ԼՂ, Հայաստան-Ադրբեջան կարգավորման թեմային անդրադարձ է եղել նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով։

«Նշված շփումների ընթացքում, մասնավորապես, քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի հետ առնչվող հարցեր։ Ռուսաստանը կշարունակի բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է Զախարովան:

Նախորդ Լուրը

Չավուշօղլուն Հայաստանին հորդորել է ավելի համարձակ լինել

Հաջորդ Lուրը

Հայաստանի հետ կարգավորման գործընթացում թուրքական մարտավարությունն է՝ առավելագույնս բարձրացնել դրա գինը

Այլ Լուրեր

Ադրբեջան

«Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնության հերթական հայելային ակտիվացումը

30/04/2026
Uncategorized @hy

Իրանի առաջնորդը հայտարարել է Հորմուզի նեղուցում «նոր դարաշրջանի» մեկնարկի մասին

30/04/2026
ԱՄՆ

ԱՄՆ կողմից Իրանի նավահանգիստների շրջափակումը դատապարտված է ձախողման․ Փեզեշքիան

30/04/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանի հետ կարգավորման գործընթացում թուրքական մարտավարությունն է՝ առավելագույնս բարձրացնել դրա գինը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնության հերթական հայելային ակտիվացումը

30/04/2026

Թեհրանը կպաշտպանի միջուկային և հրթիռային տեխնոլոգիաների ոլորտում իր ձեռքբերումները․ Խամենեի

30/04/2026

Իրանի առաջնորդը հայտարարել է Հորմուզի նեղուցում «նոր դարաշրջանի» մեկնարկի մասին

30/04/2026

Նավթի գինը հատել է 126 դոլարի սահմանը

30/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)