31-12-2025 / 04:14
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի հետ կարգավորման գործընթացում թուրքական մարտավարությունն է՝ առավելագույնս բարձրացնել դրա գինը

2022/04/14 14:37
Թուրքիա, Հայաստան, Քաղաքականություն

Թուրքիայի ԱԳ նախարարն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպման թեմային՝ երևի թե նաև հայկական կողմից հնչած՝ «գործընթացի լճացումից» խուսափելու հայտարարություններին ի պատասխան։

Թուրքական ուղերձների բովանդակության անգամ հպանցիկ վերլուծությունը թույլ է տալիս բնութագրել այս հարցում Անկարայի մարտավարական մոտեցումը՝ հնարավորինս ժամանակ շահել և առավելագույնս թանկ «վաճառել» գործընթացը բոլոր հնարավոր շահառուների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Արևմուտքի, Ռուսաստանի վրա և այլն։ Այդ նպատակով կիրառվում են ինչպես դիվանագիտական հռետորաբանության, այնպես էլ քաղաքական մանիպուլյացիայի հնարավոր հռետորաբանական հնարքները։

Այսպիսով՝

1. Կարծես՝ թուրքական կողմից անթաքույց կերպով փորձ է արվում տանել Թուրքիա-Հայաստան կարգավորման և Ադրբեջան-Հայաստան հաշտության գործընթացները զուգահեռ՝ Երևանի վրա առավելագույն ճնշում գործադրելու տրամաբանությամբ։

2. Հայկական կողմի գործելաոճի խիստ սուբյեկտիվ վերլուծությամբ և առանձին շեշտադրումներին մանիպուլյատիվ հղումներով բարձրացվում է կարգավորման գործընթացի բարդության աստիճանն ու դրա գինը՝ անուղղակի հիմնավորում ստեղծելով նաև սեփական դիրքորոշման համար առ այն, թե ինչու են ուշանում որևէ ոչ հակամարտային հարաբերությունների կարգավորման համար այնքան պարզ արարողակարգային քայլերը՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը։

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Ռուսաստանը կշարունակի աջակցել Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Զախարովա

Հաջորդ Lուրը

Սաուդյան Արաբիան և Քուվեյթն Իրանին հրավիրել են բանակցել գազի հանքավայրի շահագործման շուրջ

Այլ Լուրեր

Հայաստան

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը հորդորում է խնայողաբար սպառել էլեկտրաէներգիան

30/12/2025
Իրան

Իրանի մշակույթի նախարարն այցելել է Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցի

30/12/2025
Հայաստան

2026–ին կունենանք բոլոր հնարավորությունները հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար. Կոպիրկինի ամանորյա ուղերձը

30/12/2025
Հաջորդ Lուրը

Սաուդյան Արաբիան և Քուվեյթն Իրանին հրավիրել են բանակցել գազի հանքավայրի շահագործման շուրջ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը հորդորում է խնայողաբար սպառել էլեկտրաէներգիան

30/12/2025

Արման Ծառուկյան․ «Եթե Շարան վաղը հաղթի ինձ, ես նրան բնակարան կնվիրեմ Երևանում»

30/12/2025

Իրանի մշակույթի նախարարն այցելել է Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցի

30/12/2025

Առողջապահության նախարարությունը հորդորում է տոնական օրերին պահպանել սննդային անվտանգության կանոնները

30/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)