02-05-2026 / 13:54
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«107 տարի է անցել հայկական ջարդերից». եգիպտական լրատվամիջոցի հրապարակումը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ

2022/04/25 18:11
Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Եգիպտական Vetogate լրատվական գործակալությունն ապրիլի 24-ին հրապարակում է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ «107 տարի ականատես լինելով թուրքերի հանցագործություններին» վերնագրով:

«107 տարի է անցել, երբ 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից իրականացվեցին հայկական ջարդերը, որոնք խլեցին ավելի քան մեկուկես միլիոն մարդու կյանք։

Եվ ամեն տարի աշխարհի բոլոր երկրների հայ համայնքները ոգեկոչում են Օսմանյան կայսրությունում սպանված 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը, իսկ Երևանում ամեն տարի ապրիլի 24-ին  «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիր են այցելում են հարյուր հազարավոր հայեր»,- նշված  է հրապարակման մեջ:

Թեմայի շուրջ խոսել է նաև Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը:

Սկզբում ՀՀ դեսպանն անդրադարձել է հայ-եգիպտական հարաբերություններին՝ նշելով, որ դրանք ձևավորվել են պատմության խորքից և զարգացել դարերի ընթացքում:

Փոլադյանի խոսքով՝ եգիպտահայ համայնքը Եգիպտոսի հասարակության անբաժանելի մասն է։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին՝ ՀՀ դեսպանը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 30 պետություն, այդ թվում՝ Սիրիան և Լիբանանը, իսկ  Եգիպտոսը 100 տարի առաջ ընդունել է հայ գաղթականներին և ապահովել նրանց խաղաղություն և կայունությունը:

Խոսելով հայոց ցեղասպանության մասին՝ Փոլադյանն ընդգծել է, որ այս ոճրագործության արմատները դեռևս գտնվում են 19-րդ դարում և հասնում մինչ մեր օրեր, քանի որ պաշտոնական Անկարան շարունակում է ժխտողական քաղաքականությունը և բոլոր հնարավոր միջոցներում կեղծում պատմական իրական փաստերը:

ՀՀ դեսպանը պատմական ակնարկ է կատարել՝ նշելով, թե ինչպես «Միություն և առաջադիմություն» կուսակցության առաջնորդները Թալեաթ փաշայի գլխավորությամբ գաղտնի նիստ էին գումարել՝ որոշելով բնաջնջել հայերին:

Որոշմանը հետևեց հայ մտավորականների զանգվածային ջարդերը 1915 թվականի ապրիլի 24-ին:

Օսմանյան իշխանությունները սպանեցին նաև հայ սպաներին ու զինվորներին, ովքեր հավատարմորեն կատարում էին իրենց պարտքը կովկասյան ռազմաճակատներում։

1915-ի ընթացքում բռնի տեղահանությունները, աքսորները, սպանությունները, ունեցվածքի այրումը, կողոպուտները, բռնաբարություններն ու նվաստացումները շարունակվել են հայկական բոլոր նահանգներում՝ Մարաշում, Վանում, Մուշում, Սասունում, Էրզրումում, Տրապիզոնում,  Դիարբեքիրում, Կիլիկիայում, և կայսրության այլ քաղաքներում ու գյուղերում։

Փոլադյանը եզրափակել է, որ հայերից ազատվելը կազատեր թուրքական կառավարությանը եվրոպական շարունակական միջամտություններից և կվերացներ օսմանյան թուրքերի և այլ թուրք ժողովուրդների միջև հիմնական խոչընդոտը՝ ճանապարհ հարթելով թուրանի համար:

Նախորդ Լուրը

ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Իրանի նախագահին

Հաջորդ Lուրը

ՌԴ հատուկ ներկայացուցիչն ու Ադրբեջանի արտգործնախարարը քննարկել են Բաքվի և Երևանի հարաբերությունները

Այլ Լուրեր

Ադրբեջան

«Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնության հերթական հայելային ակտիվացումը

30/04/2026
Uncategorized @hy

Իրանի առաջնորդը հայտարարել է Հորմուզի նեղուցում «նոր դարաշրջանի» մեկնարկի մասին

30/04/2026
Մերձավոր Արևելք

Նավթի գինը հատել է 126 դոլարի սահմանը

30/04/2026
Հաջորդ Lուրը

ՌԴ հատուկ ներկայացուցիչն ու Ադրբեջանի արտգործնախարարը քննարկել են Բաքվի և Երևանի հարաբերությունները

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնության հերթական հայելային ակտիվացումը

30/04/2026

Թեհրանը կպաշտպանի միջուկային և հրթիռային տեխնոլոգիաների ոլորտում իր ձեռքբերումները․ Խամենեի

30/04/2026

Իրանի առաջնորդը հայտարարել է Հորմուզի նեղուցում «նոր դարաշրջանի» մեկնարկի մասին

30/04/2026

Նավթի գինը հատել է 126 դոլարի սահմանը

30/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)