Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոսթամ Ղասեմին ապրիլի 27-ին մեկնելու է Մոսկվա՝ քննարկելու երկկողմ համագործակցության զարգացման հարցեր: Տեղեկությունը հաստաստում է իրանական IRNA լրատվամիջոցը:
Հաղորդվում է, որ ՌԴ գործընկերների հետ հանդիպումների ընթացքում մասնավորապես քննարկվելու են բեռնափոխադրումների, տարանցման ոլորտներում համատեղ նախագծերին, Հյուսիս-Հարավ միջանցքի գործարկմանը, թռիչքների ավելացմանը, երկու երկրների նավահանգիստների միջև համագործակցության զարգացմանը, Չաբահարից ՌԴ երկաթուղային միջանցքին, Գյարմսար-Ինչեբուրուն երկաթուղուն առնչվող հարցեր:






