19-11-2025 / 23:07
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայտնի են Լիբանանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները

2022/05/16 15:31
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Երեկ Լիբանանում կայացել են խորհրդարանական ընտրությունների վերջին փուլը:

Ընտրությունները սկսվել են Լիբանանի ժամանակով առավոտյան ժամը 7:00-ին և ավարտվել երեկոյան 19:00-ին: Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 41.04%-ը մասնակցել է քվեարկությանը:  

Պաշտոնական արդյունքները հրապարակվելու են այսօր, սակայն արդեն հայտնի են նախնական արդյունքները:

Հաղորդվում է, որ երկրի ամենամեծ շիայական կուսակցության՝ «Հեզբոլլահի» դաշնակից «Ազատ հայրենասիրական շարժում» քրիստոնեական կուսակցությունն իր տեղը զիջելու է Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող «Լիբանանյան ուժեր» կուսակցությանը:

Նախնական տվյալների համաձայն՝ «Լիբանանյան ուժերը» հաղթել է 20 պատգամավորական մանդատ, մինչդեռ նախորդ ընտրություններում հաղթել էր 15 տեղ:

«Ազատ հայրենասիրական շարժումը» զբաղեցնելու է 16 տեղ խորհրդարանում, սակայն նախկինում ուներ 18 տեղ:

Շիայական «Ամալ» շարժումը զբաղեցնելու է 17, իսկ «Հեզբոլլահը»՝ 13 տեղ: Ուշագրավ է, որ նախորդ ընտրություններում «Հեզբոլլահը» զբաղեցնում էր 71 տեղ:

Ամիսներ առաջ նախկին վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել էր քաղաքական գործունեության դադարեցման մասին: Շատերի կարծիքով՝ Հարիրիի բացակայությունն իր ազդեցությունը թողնելու է սուննի համայնքի քաղաքական ներակայացվածության վրա:

Նշենք, որ «Ազատ հայրենասիրական շարժում» կուսակցությունը Լիբանանի քրիստոնեական ամենամեծ կուսակցությունն է: Այն հիմնել է գործող նախագահ Միշել Աունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ խորհրդարանական ընտրությունների առաջին երկու փուլերը կայացել են մայիսի 7-ին և 9-ին: Մայիսի 7-ին քվեարկել էին արաբական 9 երկրներում և Իրանում բնակվող լիբանանցիները, իսկ մայիսի 9-ին՝ Եվրոպայում, Աֆրիկայում, Կանադայում, Ավստրալիայում, ամերիկյան մայրցամաքում և ԱՄԷ-ում բնակվող լիբանանցիները։  Լիբանանի 15 ընտրատարածքներում բաշխված են եղել 103 ընտրական ցուցակներ՝ 718 թեկնածուներով, ովքեր պայքարում էին 128 պատգամավորական մանդատների համար:  

Նախորդ Լուրը

Էներգետիկայի ոլորտում Երևանի հետ լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել. Իրանի փոխարտգործնախարար

Հաջորդ Lուրը

Իրանի արտգործնախարարն այսօր մեկնելու է ԱՄԷ

Այլ Լուրեր

Հայաստան

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025
Անվտանգություն

Տրվել է «Էդ-Դաբաա» ատոմակայանի ռեակտորի կորպուսի ստեղծման ազդանշանը

19/11/2025
Վրաստան

Վրաստանի և ԵՄ-ի տարեկան հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամկետով

19/11/2025
Հաջորդ Lուրը

Իրանի արտգործնախարարն այսօր մեկնելու է ԱՄԷ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)