12-12-2025 / 01:23
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը սահմանազատման հանձնաժողովի հանդիպում չի չեղարկել կամ մերժել․ ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին

2022/05/19 17:52
Ադրբեջան, Հայաստան, Քաղաքականություն

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահի՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների մասին հայտարարությանը։

«Հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը: Ըստ այդմ, հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել: Երկու երկրների ղեկավարների՝ Սոչիում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում հայկական կողմը շարունակում է պատրաստակամ լինել հանձնաժողովների աշխատանքների մեկնարկը տալու համար»,- ասված է Հունանյանի պատասխանում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 18-ին Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանը ապրիլի 29-ին չեղարկել է սահմանների հարցով համաձայնեցված հանդիպումը։

Ալիևը, հիշեցնելով ապրիլի 6-ին Եվրամիության հովանու տակ անցկացված հանդիպման ժամանակ երկկողմ աշխատանքային խմբի ձևավորման համաձայնությունը, ասել է․ «Ադրբեջանը ժամանակին կազմել էր իր պատվիրակությունը և պատրաստ էր այն ուղարկել, ինչը համաձայնեցվել էր հայկական կողմի հետ: Սակայն վերջին օրը՝ ապրիլի 29-ին, Հայաստանը արդեն իսկ համաձայնեցված հանդիպումը չեղարկել է, ինչը հիասթափեցնող է:

Սակայն ավելի հիասթափեցնող է այն, որ Հայաստանը հրաժարվել է սահմանին նոր հանդիպման անցկացումից, որն առաջարկվել էր մայիսի 7-11-ը: Ցայօր Հայաստանից ժամկետների հարցում նոր առաջարկների ենք սպասում: Նման անպատասխանատու գործելաոճը շատ անհանգստացնող է»:

Նախորդ Լուրը

Ադրբեջանը միտումնավոր կերպով թաքցնում է ռազմագերիների թիվը. Արցախի ՄԻՊ

Հաջորդ Lուրը

Դիվերսանտ Շահբազ Գուլիևը հրապարակավ խոստովանել է, որ 2014֊ին Քարվաճառ է ներխուժել Ադրբեջանի իշխանությունների հրահանգով

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» միջազգային գինու մրցույթը

11/12/2025
Մերձավոր Արևելք

Ուկրաինայի դեսպանին հրավիրել են Իսրայելի ԱԳՆ

11/12/2025
Հայաստան

Ահազանգերը կմեկտեղվեն 112 հեռախոսահամարին

11/12/2025
Հաջորդ Lուրը

Դիվերսանտ Շահբազ Գուլիևը հրապարակավ խոստովանել է, որ 2014֊ին Քարվաճառ է ներխուժել Ադրբեջանի իշխանությունների հրահանգով

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիան ՅՈՒՆԵՍԿՕ-ում ընդգրկված մշակութային արժեքների թվով աշխարհում 2-րդն է

11/12/2025

Գազայի «Խաղաղության խորհրդի» կազմը կհայտարարվի 2026-ի սկզբին. Թրամփ

11/12/2025

Չեղարկվել է Մոսկվա-Երևան չվերթը

11/12/2025

Պուտինը կհանդիպի Էրդողանի հետ Թուրքմենստանում

11/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)