16-03-2026 / 06:30
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ՄԻՊ-ը հույս է հայտնել, որ ռուսական կողմը կշարունակի իր ջանքերը՝ ռազմագերիների հայրենադարձման ուղղությամբ

2022/05/20 12:32
Հայաստան, Քաղաքականություն

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ-ը:

Դեսպանը հատուկ շեշտել է Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր դերակատարումը պետության ինստիտուտների զարգացման, ինչպես նաև երկրում տեղի ունեցող իրադարձություններին պատշաճ արձագանքելու տեսանկյունից և գնահատել է Պաշտպանի ջանքերն ուղղված այս օրերին տեղի ունեցող հավաքների ազատության երաշխավորմանը և դրանց ընթացքում մարդու իրավունքների հարգմանը և պաշտպանությանը։

Պաշտպան Գրիգորյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելու հրատապությանը և ընդգծել Ռուսաստանի Դաշնության կարևոր ու պատասխանատու դերակատարումն այս ուղղությամբ։

Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ընտանիքների, անհետ կորած անձանց ընտանիքների, ինչպես նաև սահմանամերձ համայնքներում բնակվող անձանց հետ պարբերական հանդիպումների ընթացքում վերհանված անվտանգության,  հումանիտար և սոցիալական խնդիրները։ Պաշտպանը հույս է հայտնել, որ ռուսական կողմը կշարունակի իր կարևոր ջանքերը՝ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հայրենադարձման ուղղությամբ։

Կողմերն ընդգծել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատարի հաստատությունների միջև սերտ համագործակցության կարևորությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ֆորմատներով, այդ թվում՝ Օմբուդսմանների Եվրասիական Դաշինքի շրջանակներում։

Նախորդ Լուրը

Նախատեսված է Փաշինյանի եռակողմ հանդիպումը Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հետ

Հաջորդ Lուրը

Իսրայելի ՊՆ ղեկավարն Օսթինին առաջարկել է հակաիրանական կոալիցիա ձևավորել ընդդեմ Թեհրանի միջուկային ծրագրի

Այլ Լուրեր

Window display of jewelry shop
Հայաստան

Հայկական ոսկերչությունն առաջանցիկ քայլերով առաջ է գնում, ավելացել է ոսկերչական զարդերի արտահանումը. Փոխնախարար

13/03/2026
Թուրքիա

Ալեն Սիմոնյան կմեկնի Թուրքիա

13/03/2026
Արցախ

Ադրբեջանի նպատակն է վերшցնել տարածաշրջանի հայկական ներկայության պատմական և նյութական վկայությունները. Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն

12/03/2026
Հաջորդ Lուրը

Իսրայելի ՊՆ ղեկավարն Օսթինին առաջարկել է հակաիրանական կոալիցիա ձևավորել ընդդեմ Թեհրանի միջուկային ծրագրի

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրաքում բախվել են ամերիկյան լիցքավորող օդանավերը

13/03/2026

Իրանը ևս մեկ բալիստիկ հրթիռ է արձակել Թուրքայի ուղղությամբ

13/03/2026

ՄԱԿ․ Իրանում պատերազմի հետևանքով 3 մլն-ից ավելի մարդ է տեղահանվել

13/03/2026
Window display of jewelry shop

Հայկական ոսկերչությունն առաջանցիկ քայլերով առաջ է գնում, ավելացել է ոսկերչական զարդերի արտահանումը. Փոխնախարար

13/03/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)