19-06-2025 / 06:42
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ-Ադրբեջան բանակցային սեղանին մի քանի ուղղություններով կա առաջընթաց․ Արարատ Միրզոյան

2022/05/26 10:35
Ադրբեջան, Հայաստան, Քաղաքականություն

Հայաստան-Ադրբեջան բանակցային կամ ենթադրյալ բանակցային սեղանին կա մի քանի ուղղություն, որոնցով արդեն իսկ որոշակի առաջընթաց է գրանցվել, և կան ուղղություններ, որտեղ դիրքորոշումները կարող են կամ հնարավորություն ունեն համընկնելու։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանի հարցին, թե  ինչպիսի՞ն են հայկական կողմի պատկերացումները խաղաղության վերաբերյալ և ո՞ր պատկերացումներն են համընկնում Հայաստանի և Ադրբեջանի, նաև միջնորդների՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև, և ո՞ր պատկերացումները չեն համընկնում, սակայն հնարավորություն կա բանակցելու և ընդհանուր եզրեր գտնելու, որի վերջնական արդյունքում հնարավոր կլինի հաստատել խաղաղություն։

«Ձեր հարցն, ըստ էության, ամբողջ բանակցային կամ ենթադրյալ բանակցային գործընթացի բոլոր հնարավոր նրբերանգների մասին էր։ Ես, իհարկե, կդժվարանամ այս ժամանակում բոլոր ենթահարցերին պատասխանել, բայց վարչապետը ծավալուն կերպով արդեն իսկ խոսեց այդ թեմաների մասին։ Կարող եմ ավելացնել միայն, որ Հայաստան- Ադրբեջան բանակցային կամ ենթադրյալ բանակցային սեղանին դրվածը բավականին թափանցիկ և հրապարակային է, և կա մի քանի ուղղություն, որոնցով արդեն իսկ ունենք որոշակի առաջընթաց և կան ուղղություններ, որտեղ դեռ փորձում ենք հասկանալ այն հնարավոր կետերը, որտեղ դիրքորոշումները կարող են կամ շանս ունեն համընկնելու։

Օրինակ՝ սահմանազատման և սահմանագծման, անվտանգային հարցերով արդեն որոշակի առաջընթաց կա։ Տեղյակ եք, որ երեկ փոխվարչապետերը և նրանց գլխավորած հանձնաժողովները հանդիպել են միմյանց հետ Հայաստան-Ադրբեջան սահմանին և առաջին հանդիպմանը քննարկվել են աշխատանքային և մեթոդական հարցերը։ Կա պայմանավորվածություն մյուս հանդիպումը կազմակերպելու Մոսկվայում։ Անշուշտ, որոշակի պատկերացումներ կան։

Մեկ այլ ուղղություն տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացման մասին է, և այստեղ ևս որոշակի պատկերացումների համընկնումներ կան։

Այս մասին բազմիցս խոսել եմ և կարող եմ վերահաստատել, որ բոլոր վերաբացվելիք ճանապարհները պետք է լինեն այն երկրների սուվերենության ներքո և այն երկրների օրենսդրություններով, որոնցով անցնում են։ Կան էլի համընկնումներ, և այս առումով ես լավատես եմ»,- ընդգծեց Միրզոյանը։

ԱԳ նախարարը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ «Զանգեզուրի միջանցքը» այն տրամաբանությամբ, որով շրջանառվում էր տարի ու կես առաջ և որով ադրբեջանական կողմը փորձում էր ներկայացնել, Հայաստանի համար անընդունելի է և, կարծես թե, կա համընդհանուր ընկալում, որ այդպես չի լինելու։

Ինչ վերաբերվում  է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին՝ Միրզոյանը նշեց, որ առայժմ բանակցություններ են բանակցությունների մասին։

 «Այստեղ կողմերը փորձում են հասկանալ պարամետրերը, կառուցվածքը, ձևաչափը և այլն։ Մենք այստեղ ունենք մեր հստակ դիրքորոշումները, Ադրբեջանն ունի իր դիրքորոշումները։ Այս կամ այն միջնորդները ժամանակ առ ժամանակ արտահայտում են իրենց դիրքորոշումները։ Այդ դիրքորոշումներն ամենևին միշտ չէ, որ համընկնում են կամ շատ ավելի հաճախ չեն համընկնում, քան համընկնում են, բայց բանակցությունները նաև այսպիսի հարցեր լուծելու համար են»,- եզրափակեց Միրզոյանը։

Նախորդ Լուրը

Ձևակերպումների շուրջ կողմերի միջև hամաձայնություն ձեռք չի բերվել. Փաշինյանը՝ Բրյուսելում եռակողմ հանդիպման մասին

Հաջորդ Lուրը

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

Այլ Լուրեր

Թուրքիա

Փաշինյանը հաստատել է, որ հունիսի 20-ին այցելելու է Թուրքիա

18/06/2025
Հայաստան

Ուրուգվայում տեղի է ունեցել Թումո կենտրոնի հիմնարկեքի արարողությունը

18/06/2025
Ադրբեջան

Իրանն ու Հայաստանը պետք է ընդլայնեն ռազմական համագործակցությունը հնարավոր հարձակումներին հակազդելու համար. իրանցի վերլուծաբան

18/06/2025
Հաջորդ Lուրը

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Փաշինյանը հաստատել է, որ հունիսի 20-ին այցելելու է Թուրքիա

18/06/2025

Թուրքիայի պաշտպանության նախարարը այցելել է Վան

18/06/2025

ԱԷՄԳ-ը չունի որևէ ապացույց Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու ջանքերի վերաբերյալ. Գրոսսի

18/06/2025

Իսրայելի «Arrow» հակահրթիռների պաշարներն սպառվում են. WSJ

18/06/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)