13-06-2025 / 05:40
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելն այս պահին ռիսկային է համարում իր քաղաքացիների այցերն Ադրբեջան

2022/05/27 11:32
Ադրբեջան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Իսրայելի իշխանությունները չեն բացառում, որ Իրանը կարող է հարձակում կազմակերպել տարածաշրջանի որոշ երկրներում հրեական պետության քաղաքացիների վրա։ Այս մասին ուրբաթ հայտնել է The Times of Israel-ը։

Նման մտավախությունները կապված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների) գնդապետ Հասան Սայադ Խոդայի սպանության և դրանում Իսրայելի մասնակցության մասին լրատվամիջոցներով տեղեկատվության արտահոսքի հետ։ Չորեքշաբթի օրը համապատասխան տեղեկությունը հաղորդել է New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության աղբյուրները։

Ըստ The Times of Israel-ի, Իսրայելի կառավարության և պաշտպանության գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաները մի քանի խորհրդակցություններ են անցկացրել, որոնց ժամանակ քննարկվել է սպառնալիքի մակարդակը։ Սպասվում է, որ մոտ օրերս իշխանությունները կարող են ինչ-որ կերպ հրահանգավորել քաղաքացիներին Իրանին սահմանակից երկրներ մեկնելու հարցում, սակայն պաշտոնական նախազգուշացում դեռ չկա։

Ենթադրվում է, որ ռիսկային գոտին կներառի ԱՄԷ-ն, Բահրեյնը, Ադրբեջանը և, հավանաբար, Թուրքիան։ Պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ այս պահին կոնկրետ սպառնալիքների մասին հետախուզական տվյալներ չկան, սակայն իշխանությունները խորհուրդ կտան իսրայելցիներին ավելի զգույշ լինել Իրանին սահմանակից երկրներ, մասնավորապես՝ ԱՄԷ և Բահրեյն ճանապարհորդելիս, որտեղ, ըստ Իսրայելի, քաղաքացիներն այս պահին ընդհանրապես չպետք է մեկնեն, եթե խիստ անհրաժեշտություն չկա:

Մայիսի 22-ին Թեհրանի արևելքում գտնվող նրբանցքներից մեկում անհայտ անձինք կրակել են Խոդայի մեքենայի վրա, որը բարձրանում էր իր տուն։ Հարձակմանը մոտոցիկլետով մասնակցել է  երկու անձ։ Հարձակվողները հինգ անգամ կրակել են գնդապետի վրա։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին երկուշաբթի օրը հայտարարել է, որ երկրի իշխանությունները վրեժ են լուծելու գնդապետի սպանության համար։

Նախորդ Լուրը

Թուրքիան և Ադրբեջանը թուրքական նորագույն ԱԹՍ-ի համատեղ արտադրության շուրջ բանակցություններ են վարում

Հաջորդ Lուրը

Փաշինյանն ու ՌԴ-ի դեսպանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայի ՊՆ-ի ղեկավարը հանդիպել է Իրանի ՑՈւ հրամանատարի հետ

12/06/2025
Իրան

Իրանն ուրանի հարստացման նոր կենտրոն կգործարկի՝ ի պատասխան ԱԷՄԳ-ի բանաձևի

12/06/2025
Ադրբեջան

Ադրբեջանը, Թուրքիան, Ուզբեկստանը, Ղազախստանը և Պակիստանը զորավարժություններ կանցկացնեն

12/06/2025
Հաջորդ Lուրը

Փաշինյանն ու ՌԴ-ի դեսպանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի ՊՆ-ի ղեկավարը հանդիպել է Իրանի ՑՈւ հրամանատարի հետ

12/06/2025

Իրանն ուրանի հարստացման նոր կենտրոն կգործարկի՝ ի պատասխան ԱԷՄԳ-ի բանաձևի

12/06/2025

Հնդկաստանում ինքնաթիռ է կործանվել

12/06/2025

Ադրբեջանը, Թուրքիան, Ուզբեկստանը, Ղազախստանը և Պակիստանը զորավարժություններ կանցկացնեն

12/06/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)