06-04-2026 / 20:01
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան հետաձգել է ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում. Նախապատրաստական աշխատանքներն ամբողջական չեն

2022/05/30 13:18
Անվտանգություն, Թուրքիա, Կարևոր, Մերձավոր Արևելք

Թուրքիան Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն է սկսելու «անվտանգության գոտու» ստեղծման համար, որի խորությունը հասնելու է 30 կիլոմետրի: Մի քանի օր առաջ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքական դիվանագիտական և ռազմական աղբյուրները հայտնել են կատարական Al-Araby Al-Jadeed-ին, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունը ոչ թե դադարեցվել է, այլ հետաձգվել անհրաժեշտ նախապատրաստություններն ավարտին հասցնելու համար:

Բացի այդ, ընդդիմադիր «Սիրիայի ազգային բանակ»-ին մոտ կանգնած աղբյուրը, որը նախընտրել է անանուն մնալ,  հայտնել է կատարական Al-Araby Al-Jadeed-ին, որ շաբաթ թուրքական կողմը սիրիա-թուրքական սահմանի Հիվար Քիլիս շրջանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել է ընդդիմադիր խմբավորումների առաջնորդներին, որ ռազմական գործողության ժամկետը անորոշ ժամանակով հետաձգվում է:

Թուրքական դիվանագիտական աղբյուրը Al-Araby Al-Jadeed-ին հայտնել է, որ «նախապատրաստական աշխատանքները շարունակվում են ողջ թափով՝ այդ թվում քաղաքական և դիվանագիտական ​​առումով»:

Ըստ աղբյուրի՝ թուրքական դիվանագիտությունը փորձում է օգուտ քաղել ներկայիս զարգացումներից, ինչպիսիք են ռուս-ուկրաինական պատերազմը և ՆԱՏՕ-ին անդամակցության վերջին զարգացումները։ Հետևաբար, թուրքական կողմը շարունակում է շահագրգիռ կողմերի՝ առաջին հերթին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ շփումները՝ ռազմական գործողությունները քաղաքական շղարշով պատելու համար:

Աղբյուրը հավելել է, որ «ամերիկյան կողմի հետ շփումը դեռ շարունակվում է հատկապես այն ժամանակ, երբ Անկարան տեսնում է, որ Մոսկվայի կողմից ըմբռնում կա ռազմական գործողության շուրջ Անկարայի դիրքորոշումների վերաբերյալ»:

Իր հերթին թուրքական ռազմական աղբյուրը տեղեկացրել է լրատվամիջոցին, որ «նոր ռազմական գործողությունը չի իրականացվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն ավարտվել դաշտային նախապատրաստական ​​աշխատանքները: Քանի դեռ այդ աշխատանքները չեն ավարտվել, Էրդողանը ռազմական գործողությունը սկսելու հրաման չի տա: Ներկայումս նախապատրաստական ​​աշխատանքները դեռ շարունակվում են ցածր տեմպերով և առաջիկա օրերին կարող են արագանալ, իսկ երբ դրանք ավարտվեն, ցանկացած պահի կարող է հայտարարություն արվել»:

Նախորդ Լուրը

Ալիևի հայտարարությունները լրջագույն կասկածի տակ են դնում խաղաղության հասնելու Ադրբեջանի մտադրությունների անկեղծությունը. ԱԳՆ

Հաջորդ Lուրը

Իրանի ԱԳՆ-ը խստորեն մերժում է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունը

Այլ Լուրեր

Անվտանգություն

Լուկաշենկո․ ՀԱՊԿ-ը պետք է զգուշությամբ մոտենա Հայաստանի հետ աշխատանքին

06/04/2026
Անվտանգություն

Թուրքիան հերքել է Իրանին զենք մատակարարելու մասին լուրերը

06/04/2026
Անվտանգություն

Իրանը մերժում է կարճաժամկետ հրադադարը

06/04/2026
Հաջորդ Lուրը

Իրանի ԱԳՆ-ը խստորեն մերժում է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լուկաշենկո․ ՀԱՊԿ-ը պետք է զգուշությամբ մոտենա Հայաստանի հետ աշխատանքին

06/04/2026

Պեսկով․ Հայաստանը չի կարող միաժամանակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինել

06/04/2026

Վրաստանն ԱՄՆ-Իրան հակասությունների համար հարթակ չէ. Պապուաշվիլիի պատասխանը Իրանի դեսպանին

06/04/2026

Թուրքիան հերքել է Իրանին զենք մատակարարելու մասին լուրերը

06/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)