05-12-2025 / 06:59
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով առաջին անգամ ժամանեց Կատար

2022/06/13 10:30
Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Կատարի Պետություն։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, «Դոհա» միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորեց Կատարի արտաքին գործերի պետական նախարար Սուլթան բին Սաադ Ալ-Մուրեյխին։

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Պաշտոնական այցի շրջանակում կառավարության ղեկավարը կմեկնի Էմիրի Դիվան, որտեղ կհանդիպի Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի և Կատարի վարչապետ, ներքին գործերի նախարար Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանիի հետ։ Հանդիպումներից հետո նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում. Կատարի պետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդալռահման Ալ Թանին և ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը կստորագրեն Հայաստանի և Կատարի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, ինչպես նաև «Արմենպրես» լրատվական գործակալության և Կատարի ազգային լրատվական գործակալության միջև լրատվության փոխանակման մասին փոխըմբռնման հուշագիր, Կատարի մունիցիպալ հարցերի կառավարման նախարար Աբդալլահ բին Աբդալազիզ Ալ-Սուբեյհին և Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կստորագրեն մայրաքաղաքներ Երևանի և Դոհայի միջև քույր քաղաքների հռչակման համաձայնագիր, Կատարի կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ-Նուայմինը և ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կստորագրեն Հայաստանի և Կատարի միջև կրթության, բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների բնագավառում համագործակցության համաձայնագիր,Կատարի համալսարանի ռեկտոր Հասան բն Ռաշիդ ալ-Դարհամը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կստորագրեն երկու համալսարանների միջև համագործակցության համաձայնագիր։ Երկու երկրների միջև կստորագրվի նաև առողջապահության, զբոսաշրջության ոլորտներին առնչվող համագործակցության պայմանագրեր։ Օրվա վերջում վարչապետը նաև կհանդիպի Կատարի ներդրումային գործակալության տնօրեն Մանսուր Ալ-Մահմուդի հետ։

Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցն է Կատարի Պետություն։

Նախորդ Լուրը

Շաբաթը տարածաշրջանում

Հաջորդ Lուրը

Էրդողանն առաջիկա օրերին հեռախոսազրույց կունենա Պուտինի և Զելենսկու հետ

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Էրդողանն առաջիկա օրերին հեռախոսազրույց կունենա Պուտինի և Զելենսկու հետ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)