15-01-2026 / 16:13
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Շաբաթը տարածաշրջանում

2022/06/10 18:13
Թուրքիա, Իրան, Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Region Monitor-ը ներկայացնում է շաբաթվա ընթացքում Իրանում, Թուրքիայում  Հվ. Կովկասում, արաբական մի շարք երկրներում տեղի ունեցած կարևոր զարգացումները և իրադարձությունները:

Երևան էր ժամանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա հանդիպել էր իր հայ պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ: Լավրովին ընդունել էր նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Երևան էր ժամանել նաև Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Նա «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, որ առանց «Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման»: 

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը հարցազրույց էր տվել ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին և նշել, որ իր կարծիքով, Ռուսաստանում արդեն գիտակցում են Ադրբեջանի հակառուսական էությունը և անհուսալի «գործընկեր» լինելը:

Նշենք, որ Ադրբեջանում արգելափակվել է «ՌԻԱ Նովոստի»-ի կայքը։ Պատճառը Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի խոսքերի հրապարակումն է եղել։

Շաբաթվա սկզբին հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները: Ամիր Աբդոլլահիան ու Սերգեյ Լավրովը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ:

Իսկ Իրանի արտգործնախարարի այցը Թուրքիա անորոշ ժամկետով հետաձգվել է:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել էր, որ իր միջուկային օբյեկտներից մեկում անջատել է ՄԱԳԱՏԷ-ի հետ Լրացուցիչ արձանագրության շրջանակներում տեղակայված 2 տեսախցիկները: 

Իսկ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդում ընդունվել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ներկայացրած բանաձևը, որով Իրանին կոչ է արվում բացատրություն տալ միջուկային երեք վայրերում հայտնաբերված ուրանի մասնիկների վերաբերյալ։ Այս համատեքստում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ «Իրանն իր դիրքերից մեկ քայլ անգամ հետ չի գնա»:

Իսրայելի և Լիբանանի միջև ծովային սահմանազատման շուրջ հակասությունները դարձյալ սրվել են: Միջերկրական ծովի Քարիշ օֆշորում բնական գազի հանքավայրում հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար գազ հորատող նավ էր ժամանել: Պաշտոնական Բեյրութում նման գործողությունները որակվել են որպես «սադրանք և թշնամական գործողություն»:

Իսրայելը շարունակում է հրթիռակոծել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը: Միայն այս շաբաթվա ընթացքում Իսրայելի զինված ուժերը երկու անգամ ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Այսօր էլ հաղորդվել է, որ Դամասկոսի միջազգային օդանավակայանը դադարեցրել է բոլոր թռիչքները, քանի որ «տեխնիկական խափանումներ են եղել»:

Իսկ Սիրիայի և Ռուսաստանի ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժություններ են իրականացրել  Գոլանի բարձունքների երկայնքով, ինչպես նաև Սիրիայի հյուսիսային, արևելյան և հարավային շրջաններում:

Իսկ Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում անօդաչու թռչող սարք է պայթել, որի հետևանքով վիրավորվել է 3 մարդ:

Լիբանանի նախագահ Միշել Աունն ընդունել է Լիբանանի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի և պատգամավորական բլոկի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունուն: Իսկ ավելի վաղ Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրին ընդունել էր Բեյրութում ՀՀ  դեսպան Վահագն Աթաբեկյանին:

Անկարայում հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները: Լավորվը հայտնել է, որ «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան-Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համագործակցության հարթակի հերթական՝ թվով երկրորդ հանդիպումը Հարավային Կովկասի հարցով նախապատրաստվում է և տեղի կունենա մոտ ապագայում։ 

Երեկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ընդունել էր Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին և «Վատիկանում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ» Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին:

Նախորդ Լուրը

Հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna-ի առաջին օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում

Հաջորդ Lուրը

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով առաջին անգամ ժամանեց Կատար

Այլ Լուրեր

Իրան

ՀՀ-ն Իրանի պետական անվտանգության դեմ միջոցներ չի ձեռնարկի, նույնն ակնկալում ենք Իրանից. Փաշինյան

15/01/2026
Ադրբեջան

Թուրքիայի արտգործնախարար․ Մենք աջակցում ենք Փաշինյանի կառուցողականությանը

15/01/2026
Անվտանգություն

Իրանի պաշտպանության նախարարը հայտնել է, որ ցուցարարները մարդկանց սպանելու համար ստացել են 3500 դոլար

15/01/2026
Հաջորդ Lուրը

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով առաջին անգամ ժամանեց Կատար

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ-ն Իրանի պետական անվտանգության դեմ միջոցներ չի ձեռնարկի, նույնն ակնկալում ենք Իրանից. Փաշինյան

15/01/2026

Թուրքիայի արտգործնախարար․ Մենք աջակցում ենք Փաշինյանի կառուցողականությանը

15/01/2026

Իրանի պաշտպանության նախարարը հայտնել է, որ ցուցարարները մարդկանց սպանելու համար ստացել են 3500 դոլար

15/01/2026

Թուրքերենն աշխարհում ամենաշատ խոսվող լեզուների 20-յակում է

15/01/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)