Եվրամիության խորհուրդը ճանաչել է Վրաստանի եվրոպական հեռանկարը. Շառլ Միշելը շնորհավորել է Վրաստանին

159

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է Վրաստանին՝ եվրոպական հեռանկար ստանալու առթիվ:

«Եվրամիության խորհուրդը որոշել է ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը և պատրաստ է թեկնածուի կարգավիճակ տրամադրել, երբ սահմանված պահանջները կատարվեն։

Շնորհավորում եմ վրաց ժողովրդին», — գրել է Միշելը իր թվիթերյան էջում:

Նա նաև ընդգծել է, որ սա պատմական պահ է ԵՄ-Վրաստան հարաբերություններում՝ հավելելով. «Վրաստանի ապագան ԵՄ-ում է»:

Հիշեցնենք՝ Եվրախորհրդարանը երեկ՝ հունիսի 24-ին բանաձև է ընդունել, որը կոչ է անում Ուկրաինային ու Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալ, ինչպես նաև աջակցել Վրաստանի եվրոպական հեռանկարին։

Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Ուկրաինայի և Մոլդովայի հետ Վրաստանը ևս Եվրամիությանը անդամակցության հայտ էր ներկայացրել։