Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Կասպից ծովի առափնյա երկրների հաջորդ գագաթնաժողովն անցկացվելու է Թեհրանում: Տեղեկությունը փոխանցում է IRNA լրատվական գործակալությունը:
Նա նշել է, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի իրագործումը պայմանավորված է ուղիղ ելակետային գծերի անցկացմամբ:
Ռայիսին ընդգծել է, որ ուղիղ ելակետային գծերի անցկացումը թույլ կտա Կասպից ծովը շահագործել արդացիորեն: