Կատարը Լիբանանին 60 մլն դոլարի աջակցություն է տրամադրելու

94

Կատարը Լիբանանի բանակին 60 միլիոն դոլարի աջակցություն է տրամադրելու: Տեղեկությունը փոխանցում է Կատարի պետական լրատվական գործակալությունը:

Նշենք, որ աջակցության տրամադրմանը նախորդել էր Կատարի փոխվարչապետ, արտգործնախարար շեյխ Մուհամմադ բն Աբդել Ռահման Ալ-Թանիի այցը Լիբանան:

«Հայտարարությունը հրապարակվում է Լիբանանի Հանրապետությանն աջակցելու Կատարի պետության հաստատակամ պարտավորությունների շրջանակում»,- ասվում է Կատարի արտգործնախարարության հայտարարության մեջ։

Երեկ լիբանանյան ռազմական աղբյուրները գրել էին, որ Կատարի ֆինանսական աջակցությունը կօգնի վճարել լիբանանցի զինվորների աշխատավարձերը: