27-11-2025 / 15:52
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանական նավթի գինը շարունակաբար նվազում է

2020/02/07 13:14
Ադրբեջան, Տնտեսություն

Ադրբեջանական նավթի գինը շարունակում է անկում ապրել։ Ազերի-Չըրաղ –Գյունեշլլի նավթահանքում արդյունահանվող CIF տեսակի թեթև նավթի մեկ բարելի գինը իտալական Աուգուստա նավահանգստում փետրվարի 6-ին կազմել է 60․66 դոլար, ինչը նախորդ գնից փոքր է 0․87 դոլարով։ Համեմատության համար նշենք նաև, որ երկու շաբաթ առաջ՝ հունվարի 23-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմել էր 65․71 դոլար և դարձյալ նվազող արժեք էր։

Թուրքական Ջեյհան նավահանգստում Azeri Light տեսակի նավթի մեկ բարելի գինը կազմել է 59․90 դոլար։ Այստեղ ևս մեկ բարելի հաշվով 0․89 դոլարով գնանկում է գրանցվել։ Հունվարի 23-ին նավթի այդ տեսակի գինը կազմել էր 64․36 դոլար/բարել։

Ադրբեջանը Azeri Light տեսակի նավթն արդյունահանում է 1997 թվականից և արտահանում Բաքու -Թբիլիսի-Ջեյհան և Բաքու –Սուպսա խողովակաշարով, ինչպես նաև՝ երկաթուղային ճանապարհով՝ դեպի վրացական Բաթումի նավահանգիստ։

Բաքու–Նովոռոսսիյսկ խողովակաշարով ռուսական սևծովյան Նովոռոսսիյսկ նավահանգիստ ուղարկվող ադրբեջանական URALS տեսակի նավթի մեկ բարելի գինը կազմել է 52․69 դոլար, ինչը 1․16 դոլարով քիչ է նախորդ գնից։ Իսկ հունվարի 23-ին նույն շուկայում նավթի տվյալ տեսակի գինը կազմել էր 57․22 դոլար։

Հյուսիսային ծովում արդյունահանվող Brent Dated էտալոնային տեսակի նավթի գինը փետրվարի  6-ի դրությամբ կազմել է 53․97 դոլար՝ նվազելով 0․89 դոլարով։ Հունվարի 23-ի դրությամբ այս ցուցանիշը կազմել է8 61․27 դոլար/բարել։

Նախորդ Լուրը

«Ալ Քաիդայի» պարագլուխ Կասիմ ալ Ռայմին ոչնչացվել է․ Սպիտակ տուն

Հաջորդ Lուրը

Հայաստանը մտադիր է զարգացնել համագործակցությունը Իրանի հետ

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ռուսաստանը և Ադրբեջանը մինչև 2025 թվականը առևտրաշրջանառությունը կհասցնեն 5 մլրդ դոլարի

27/11/2025
Ադրբեջան

Ի՞նչն է խանգարում Իսրայելի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավմանը․ Jpost

27/11/2025
Ադրբեջան

Թուրքիայում հույս ունեն, որ հնարավորինս շուտ կստորագրվի Երևան-Բաքու խաղաղության պայմանագիրը

27/11/2025
Հաջորդ Lուրը

Հայաստանը մտադիր է զարգացնել համագործակցությունը Իրանի հետ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Մասնագետներն ահազանգում են օդի աղտոտվածության վտանգների մասին

27/11/2025

Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Իսրայելի ԱԳՆ-ների միջև

27/11/2025

Մաշալյանն Էրդողանի հրավերով մեկնում է Անկարա

27/11/2025

«Հայաստան. հնագույն հրաշքների վերածնունդը». The World of Fine Wine

27/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)