Region Monitor-ը ներկայացնում է շաբաթվա ընթացքում Իրանում, Թուրքիայում, Հվ. Կովկասում, արաբական մի շարք երկրներում տեղի ունեցած կարևոր զարգացումները և իրադարձությունները:
Այս շաբաթը հարուստ էր ուշագրավ այցերով և զարգացումներով: Կարևոր զարգացումներից առանձնացրել ենք հետևյալները.
- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Զրուցակիցները ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն:
Հեռախոսազրույցից մեկ օր անց ՌԴ-ն էլ հայտարարեց, որ մշտապես աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, որը մեկնարկել է հունվարի 14-ին Մոսկվայում ՌԴ միջնորդությամբ:
Ի դեպ Էրդողանը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՌԴ-ի նախագահի հետ: - Պետքարտուղարությունն էլ հայտարարել է, որ վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
- Հայաստանի զինված ուժերի ԳՇ պետ է նշանակվել Էդվարդ Ասրյանը 5 տարի ժամկետով:
- Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «Երուսաղեմի հռչակագիրն» են ստորագրել, համաձայն որի՝ ԱՄՆ-ը պարտավորվում է օգտագործել «իր ազգային հզորության ողջ ներուժը»՝ կանխելու Իրանին միջուկային տերություն դառնալը:
- Հռչակագրին, բնականաբար, անդրադարձել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին՝ այն համարելով սպառնալիք Մերձավոր Արևելքի համար:
- Իր հերթին ԱՄԷ-ն հայտարարել է, որ դեմ է տարածաշրջանի որևէ երկրի, հատկապես Իրանի դեմ առանցքների ձևավորմանը:
- Իսկ Սաուդյան Արաբիայի որոշմամբ՝ բացվելէթագավորությանօդային տարածքը բոլոր ավիափոխադրողների համար՝ այդ թվում իսրայելական ինքնաթիռների:
- Ջո Բայդենը Հորդանանի արևմտյան ափ կատարած այցի ընթացքում այցելել է Բեթղեհեմի Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի և հանդիպում է ունեցել Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանի հետ:
- Հաջորդ շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելելու է Թեհրան:
Այլ իրադարձություններից՝
- Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:
- Ըստ Բաքվի Մարդու իրավունքների ակումբի հրապարակած զեկույցի՝ Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը չունի անհրաժեշտ կենսամակարդակ՝ ցածր եկամուտների, սնունդ և բնակարան ձեռք բերելու ցածր հնարավորությունների պատճառով:
- Թուրքիայի Մուղլա նահանգի Դատչա ծովափնյա հանգստավայրային քաղաքում բռնկված հրդեհի պատճառով շուրջ 2500 բնակիչ տարհանվել է:
- Թուրքիայում հրեական գերեզմանատուն է վանդալիզմի ենթարկվել. ոչնչացվել է 36 տապանաքար։
- Պենտագոնը հայտարարել է, որ Սիրիայում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդը:
- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:
- BRICS-ն ընդլայնվելու է. Եգիպտոսը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան պլանավորում են անդամակցության հայտեր ներկայացնել
- Իսրայելի, Հնդկաստանի, ԱՄԷ-ի և ԱՄՆ-ի առաջնորդներն առաջին քննարկումներն են անցկացրել նոր ձևաչափով. I2U2 խմբի առաջին հանդիպման շրջանակներում քննարկել են համատեղ համագործակցությունը պարենային անվտանգության և էներգիայի ոլորտում:
- Իրաքի վարչապետ Մուստաֆա Կազեմին հաջորդ շաբաթ մեկնելու է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելուՊարսից ծոցի համագործակցության խորհրդի գագաթաժողովին:
- ՀՀ կառավարությունը աջակցություն կտրամադրի ճգնաժամով պայմանավորված Իրաքյան Քուրդիստանի տարբեր բնակավայրեր տեղափոխված հայերին, ճամբարներում բնակվող եզդի փախստականներին, ներքին տեղահանության ենթարկված քրդերին և ասորիներին:







