Բեյրութի նավահանգստի սիլոսների մի հատված փլուզվել է. տեսանյութ

60

Բեյրութի նավահանգստում գտնվող հացահատիկի սիլոսների մի հսկայական հատված, որը քանդվել էր երկու տարի առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, երեկ փլուզվեց:

Ուշագրավ է, որ զուգահեռաբար Բեյրութի նավահանգստի պայթյունի երկրորդ տարելիցի առթիվ հարյուրավոր մարդիկ երթ էին կազմակերպել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 4 աշտարակից բաղկացած սիլոսների հյուսիսային բլոկում  օրեր շարունակ հրդեհ էր՝ ի վերջո փլուզվելով և առաջացնելով փոշու հսկայական ամպ:

Հիշեցնենք, որ 2020-ի օգոստոսի 4-ին 3000 տոննա ամոնիումի նիտրատի պայթյունի հետևանքով նավահանգստում ավելի քան 200 մարդ էր մահացել, տուժել 6500-ը, ավերվել 6000 շենք ու շինություն, իսկ ավելի քան 250 000 բեյրութցի դարձավ անօթևան։

Սիլոսները դիմակայեցին 2020 թվականի օգոստոսի ավերիչ պայթյունի ազդեցությանը՝ որպես վահան ծառայելով՝ Բեյրութի արևմտյան թաղամասերը պայթյունից պաշտպանելու համար: