13-01-2026 / 19:19
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հարավկովկասյան տարածաշրջանային օրակարգի առաջնախնդիրները՝ վերջին տեղեկատվական հոսքերի գնահատմամբ

2022/08/12 12:19
Ադրբեջան, Հայաստան, Տեսակետ

Օգոստոսի 11-ին Հայաստան-հարևաններ հարաբերությունների տիրույթում արձանագրված մի քանի զարգացում առնվազն մակերեսորեն թույլ է տալիս գնահատել գլոբալ և աշխարհաքաղաքական մակարդակներում եռացող քաղաքական գործընթացների համատեքստում հարավկովկասյան քաղաքական օրակարգերի զգայուն կետերը։ Այս տեսանկյունից կարելի է հստակ գնահատել, որ ադրբեջանահայկական հակամարտության առանձին բաղադրիչներ շարունակում են ակտիվ օրակարգային մակարդակում առնվազն մտահոգել կամ զգայունություն պահանջել տարածաշրջանում ակտիվ դերակատարներից։

Այսպես՝

1. Տեղի է ունեցել Փաշինյան-Ռայիսի հեռախոսազրույց, որի ընթացքում Իրանի նախագահը, անդրադառնալով վերջին օրերին Հարավային Կովկասում տեղի ունեցող լարված միջադեպերին, հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի՝ վերջերս Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունը առ այն, որ Իրանը զգայուն է Կովկասյան տարածաշրջանում իր սահմանների հարցում և կհակազդի դրանք փոփոխելու ցանկացած փորձի:

2. ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հաստատել է Աբեդին Վարամինին Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոս նշանակվելու վերաբերյալ տեղեկատվությունը։

Վերոնշյալ տեղեկատվությունը ևս թույլ է տալիս գնահատելու, որ տարածաշրջանային քաղաքական օրակարգում առաջնային խնդիր է ադրբեջանաթուրքական «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը, և Իրանը պատրաստ է սեփական գործիքակազմով հակազդել պանթյուրքական ծրագրերի իրականացմանը։

Բացի այդ, նախօրեին թուրքական ԶԼՄ-ները տարածեցոին Թուրքիայի ԱԳ անանուն պաշտոնյայի բավականաչափ հանգամանալից տեսակետերը Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Հակիրճ գնահատմամբ՝ նման արտահոսքի բովանդակությունն այն մասին էր թե որքան բարդ, բազմաշերտ և ժամանակատար է կարգավորման գործընթացը, և, որ այն զուգահեռ է Ադրբեջան-Հայաստան գործընթացին։ Այսինքն՝ Հայաստանը Թուրքիայից կոնկրետ քայլեր ակնկալելուց առաջ՝ առաջանցիկ քայլեր պետք է իրականացնի Ադրբեջանի հետ կարգավորման շրջանակում։ Այս համատեքստում ևս հատուկ շեշտադրվում էր «Զանգեզուրի միջանցքի» նախագծի մասին։

Վերոնշյալը հերթական անգամ ամրապնդում է տարածաշրջանային անկանխատեսելիության հանգամանքը, և թե որքան կարևոր է Հայաստանի համար բոլոր շահագրգիռ դերակատարների քայլերը հնարավորինս հաշվարկելու կարողությունը, որը հնարավորություն կընձեռի Երևանին ինչպես հավելյալ մանևրների, այնպես էլ նոր զիջում-կորուստներից խուսափելու։

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Պաշտոնական Թեհրանը դարձյալ հիշեցնում է հայ-իրանական սահմանի անխախտելիության մասին

Հաջորդ Lուրը

Hürriyet. «Հայաստանի հետ կարգավորման նոր փուլ. սառույցը հալեցնող 500 հեռախոսազրույց»

Այլ Լուրեր

Հայաստան

Թվայնացումը պարտադիր առաջնահերթություն է բոլոր նախարարությունների և գերատեսչությունների համար. Փաշինյան

13/01/2026
Իրան

Նույնիսկ 50 տոկոս մաքսատուրքի կիրառման պարագայում Հայաստանը չի կարող հրաժարվել Իրանի հետ առևտրից. Պարսյան

13/01/2026
Հայաստան

Սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը

13/01/2026
Հաջորդ Lուրը

Hürriyet. «Հայաստանի հետ կարգավորման նոր փուլ. սառույցը հալեցնող 500 հեռախոսազրույց»

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թվայնացումը պարտադիր առաջնահերթություն է բոլոր նախարարությունների և գերատեսչությունների համար. Փաշինյան

13/01/2026

Նույնիսկ 50 տոկոս մաքսատուրքի կիրառման պարագայում Հայաստանը չի կարող հրաժարվել Իրանի հետ առևտրից. Պարսյան

13/01/2026

Եվրոպայում մի քանի օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը՝ վատ եղանակի պատճառով

13/01/2026

Սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը

13/01/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)