13-06-2025 / 04:18
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Շաբաթը տարածաշրջանում

2022/08/14 16:37
Ադրբեջան, Հայաստան, Մերձավոր Արևելք

Region Monitor-ը ներկայացնում է շաբաթվա ընթացքում Իրանում, Թուրքիայում,  Հվ. Կովկասում, արաբական մի շարք երկրներում տեղի ունեցած կարևոր զարգացումները և իրադարձությունները:

Արցախում իրադրությունը շփման գծում եղել է հարաբերականորեն կայուն և հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել։

Կապանում արդեն նշանակվել է Իրանի գլխավոր հյուպատոսը:

Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժումը շուրջ 1000 հրթիռ Է արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ իրադրության վերջին սրման ժամանակ: Հրթիռներից մոտավորապես 200-ն ընկել են Գազայի հատվածի տարածքում:

Թուրքական ԶԼՄ-ները գրել են, որ 10 տարվա մեջ առաջին անգամ հնարավոր է Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Էրդողանը և Բաշար Ալ-Ասադը հեռախոսազրույց ունենան:

Իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ անցյալ տարի հոկտեմբերին Բելգրադում կայացած Չմիավորման շարժման գագաթաժողովի շրջանակներում կարճատև զրույց է ունեցել Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միկդադի հետ: Այս հայտարարությունը վրդովմունք է առաջացրել Սիրիայի ընդդիմադիրների շրջանում, որոնց վերոնշյալը դավաճանություն են որակել:

Թուրքիայի արտգործնախարարության անանուն բարձրաստիճան պաշտոնյան էլ մեկնաբանել էր Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը: Թուրքական լրատվամիջոցները չեն հրապարակել այդ պաշտոնյայի անուն-ազգանունը։

Սիրիայի անվտանգության ուժերը «հատուկ գործողություն» են իրականացրել, որի արդյունքում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ռազմական ղեկավար Աբու Սալեմ Ալ-Իրաքին:

Իրաքում մեկնարկել է Մոսուլի միջազգային օդանավակայանի վերակառուցման գործընթացը: Նախատեսվում է, որ այն շահագործման կհանձնվի 24 ամսից:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Ռայիսին հայտարարել է, որ Իրանը տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունում որևէ փոփոխություն չի ընդունի:

Եվ վերջում առանձնացրել ենք փորձագետների տեսակետները տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

  • Արևելագետ Արմեն Պետրոսյանը՝ «Իսրայելական «Այգաբացի» նպատակն ու արդյունք/հետևանքների» մասին,
  • Միջազգային հարցերով իրանցի փորձագետ Ալլամե Թաբաթաբան գրել է, թե «Էրդողանը հասկացել է, որ եթե Հայաստանի դեմ որևէ գործողություն ձեռնարկեն, Իրանի կտրուկ պատասխանին են առերեսվելու»:
Նախորդ Լուրը

Թուրք բարձրաստիճան պաշտոնյան մեկնաբանել է հայ-թուրքական կարգավորման գործընթացը

Հաջորդ Lուրը

Իսրայելը հրթիռակոծել է Դամասկոսը և Տարտուսը. Կան տուժածներ

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ադրբեջանը, Թուրքիան, Ուզբեկստանը, Ղազախստանը և Պակիստանը զորավարժություններ կանցկացնեն

12/06/2025
Հայաստան

Փաշինյանը շնորհավորել է Պուտինին և Միշուստինին

12/06/2025
Հայաստան

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

12/06/2025
Հաջորդ Lուրը

Իսրայելը հրթիռակոծել է Դամասկոսը և Տարտուսը. Կան տուժածներ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի ՊՆ-ի ղեկավարը հանդիպել է Իրանի ՑՈւ հրամանատարի հետ

12/06/2025

Իրանն ուրանի հարստացման նոր կենտրոն կգործարկի՝ ի պատասխան ԱԷՄԳ-ի բանաձևի

12/06/2025

Հնդկաստանում ինքնաթիռ է կործանվել

12/06/2025

Ադրբեջանը, Թուրքիան, Ուզբեկստանը, Ղազախստանը և Պակիստանը զորավարժություններ կանցկացնեն

12/06/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)