22-04-2026 / 05:44
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր թշնամիների հակահայ գործելաոճը տեղափոխվել է այլ՝ հիբրիդային պատերազմի հարթություն. փորձագետ

2022/08/16 11:38
Հայաստան, Քաղաքականություն

Վերջին շրջանում բավականաչափ հաճախակի դարձած՝ Երևանի տարաբնույթ հասարակական վայրերում պայթուցիկ սարքերի տեղադրման վերաբերյալ կեղծ «ահազանգերը», որոնց հերթական ալիքն ակտիվացավ Սուրմալուի աղետալի պատահարին համընթաց, նաև այսօր, ակնհայտ նպատակային ուղեգիծ են պարունակում՝ հայ հասարկությանը պահելու մշտական վախի, խուճապի և անհանգստության մթնոլորտում։ Մի բան անհերքելի է, որևէ ծայրահեղական, ահաբեկչական խումբ իր գործողությունը ծրագրելիս կամ իրականացնելուց առաջ չի իրազեկում դրա մասին։

Հաշվի առնելով նշված ուղեգծի հստակ միտումը՝ չի կարելի բացառել, որ այն նաև Հայաստանի արտաքին թշնամիների՝ մեր երկրի և ժողովրդի դեմ իրականացվող տեղեկատվական-հոգեբանական պայքարի առարկայական բաղադրիչներից է։ Գուցե նաև արտաքին հետքով է պայմանավորված ՀՀ համապատասխան կառույցների կողմից անհրաժեշտ հակաքայլերի բարդությունը։

44-օրյա աղետալի պատերազմի հետևանքների համատեքստում մեր թշնամիների հակահայ գործելաոճը տեղափոխվել է այլ՝ հիբրիդային պատերազմի հարթություն։ Դրա շրջանակում արվում է ամեն հնարավորը, որպեսզի դեռ տևական ժամանակ Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը չկարողանա ոտքի կանգնել, վերականգնվել, որպեսզի շատ ավելի դյուրին և անարգել իրականացվեն կիսատ մնացած ծրագրերը։ Սա Հայաստանի շուրջ և ներսում, Արցախում իրականացվող հակահայ քաղաքականության կարևոր շերտերից մեկն է՝ միտված հայկական պետականության վերջնական վերացմանը։

Անելիքը հետևյալն է. ձախողել թշնամական դավադիր ծրագրերը բոլոր հնարավոր մակարդակներում։

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Իրանն արդեն ներկայացրել է իր պատասխանը ԵՄ-ի առաջարկին

Հաջորդ Lուրը

Վրաստանի նախագահը ցավակցություն է հայտնել Սուրմալուի ողբերգական պայթյունի կապակցությամբ

Այլ Լուրեր

Հայաստան

Մակրոնը ՀՀ կժամանի պետական այցով

21/04/2026
ԱՄՆ

Իրանի հետ պատերազմը խոչընդոտում է «TRIPP» նախագծի իրականացմանը․ Թոմաս դե Վաալ

21/04/2026
Արցախ

Ռուբեն Վարդանյանը ուղերձ է հղել ՄԻՊ-ին՝ հայ գերիների հարցով

21/04/2026
Հաջորդ Lուրը

Վրաստանի նախագահը ցավակցություն է հայտնել Սուրմալուի ողբերգական պայթյունի կապակցությամբ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանում 138.000 քաղաքացիական օբյեկտ է վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից

21/04/2026

Մակրոնը ՀՀ կժամանի պետական այցով

21/04/2026

Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում

21/04/2026

ՀՀ վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

21/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)