Իրաքի մայրաքաղաք Բաղդադում վերսկսվել են բախումները «Ալ-Սադր» շարժման և «Կոորդինացիոն շրջանակի» կողմնակիցների միջև:
Ըստ նախնական տվյալների՝ բախումների հետևանքով զոհվել է 20 մարդ, վիրավորվել՝ 350-ը: Բախումները սկսվել են այն ժամանակ, երբ ազդեցիկ հոգևորական Մուկթադա Ալ-Սադրը հայտարարել է քաղաքականությունից մեկընդմիշտ հեռանալու մասին: Որոշումից դժգոհ կողմնակիցները փորձել են գրոհել մայրաքաղաքի «Կանաչ գոտու» ուղղությամբ, որտեղ տեղակայված են կառավարական շենքեր, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններ: Ոստիկանության ուժերը կիրառել են արցունքաբեր գազ, երկրում սահմանվել է պարեկային ժամ:
Al Arabiya-ի թղթակիցը հայտնել է, որ այսօր վաղ առավոտյան «Կանաչ գոտու» ուղղությամբ 4 հրթիռներ են արձակվել, ինչի արդյունքում հնչել են ԱՄՆ դեսպանատան օդային տագնապի ազդանշանները:
Նշենք, որ «Ալ-Սադր» շիայական շարժումը, որի առաջնորդը հոգևորական Մուկթադա Ալ-Սադրն է, նախորդ տարի կայացած խորհրդարանական ընտրություններում ամենաշատ ձայներն էր ստացել: Ալ-Սադրը հատնի է հակաիրանական դիրքորոշմամբ, ինչպես նաև համագործակցում է սունիական ուղղվածության քաղաքական ուժերի հետ:
Մինչդեռ «Ալ-Սադր» շարժման հիմնական մրցակից «Կոորդինացիոն շրջանակը», որը միավորում է մի շարք շիական քաղաքական ուժերի, իրանամետ ուղղվածության համարում ունի: