Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
Նշենք, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային գործընկերների ներգրավվածության շնորհիվ հնարավոր է եղել հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերել Ադրբեջանի հետ: ՀՀ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 14-ին, ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։