23-10-2026 / 01:03
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Մակրոնի, Պուտինի և Բլինկենի հետ

2022/09/16 10:12
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահների և ԱՄՆ պետքարտուղարի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը զրուցակիցներին մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Փաշինյանը նշել է, որ չնայած սահմանին հարաբերական հանգիստ է՝ իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված:

Էմանուել Մակրոնի և Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցների ընթացքում անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված ՀՀ դիմումի շուրջ քննարկումներին: Փաշինյանն ընդգծել է տեղի ունեցողի վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:

Իսկ Վլադիմիր Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է ՀԱՊԿ-ին ուղղված Հայաստանի դիմումի վերաբերյալ ընդունված որոշումների իրականացմանը վերաբերող հարցեր:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 105 զոհ։ Բնակավայրերի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել նաև քաղաքացիական չորս անձ:

Նախորդ Լուրը

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները չեն դադարել. Զախարովա

Հաջորդ Lուրը

Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 135 զոհ

Այլ Լուրեր

Ադրբեջան

Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ժամկետ է նշել

22/10/2026
Ադրբեջան

Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովիվը վերադարձվել է Ադրբեջան. ԶԼՄ-ներ

22/10/2026
Անվտանգություն

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները

22/10/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 135 զոհ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ժամկետ է նշել

22/10/2026

Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովիվը վերադարձվել է Ադրբեջան. ԶԼՄ-ներ

22/10/2026

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները

22/10/2026

ԱՄՆ-ն հրահանգել է իր դիվանագետների մի մասին լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների պատճառով

22/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)