22-06-2026 / 06:17
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Տարածաշրջանային քաղաքական, տեղեկատվական մանևրների ընդհանուր միտումները՝ Ադրբեջանի ագրեսիայի համատեքստում

2022/09/19 14:24
Կարևոր, Տեսակետ

ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի ֆոնին բավականաչափ ուշագրավ կերպով ուրվագծվեցին նաև ընդհանուր տարածաշրջանային դերակատարների վերադիրքավորման միտումները։ Առնվազն պաշտոնական արձագանքների և մեդիաանդրադարձների ընդհանրական վերլուծության արդյունքում կարելի է ներկյացնել դիրքավորման հետևյալ հիմնական պատկերը։

Թուրքիա

1.Լիակատար համակողմանի աջակցություն Ադրբեջանին։

2.Վերջին ագրեսիայի պայմանավորում Ռուսաստանի, Իրանի, մասնակիորեն նաև ԱՄՆ-ի դիրքորոշումներով (երբեմն հայամետ)։

3.Թուրք-ադրբեջանական ընդհանուր շահերի առաջմղում՝ ԼՂ հակամարտության կարգավորված լինելու և միջանցքային թեմատիկայի շեշտադրմամբ։

4.Հայաստանի հասցեին սպառնալից տոնայնությամբ հռետորաբանության կիրառում։

Իրան

1.Հայաստան-Իրան սահմանի անփոփոխելության շեշտադրում։ Ադրբեջանի ագրեսիայի պայմանավորում Թուրքիայի և Իսրայելի աջակցությամբ։

2.Ագրեսիայի հիմնավորում «միջանցքի» և ԼՂ հիմնախնդրի հետ կապված թուրք-ադրբեջանական դիրքորոշմամբ։

3. Իրանի հյուսիս-արևմտյան սահմանագոտում ԻՀՊԿ ռազմական մանևրների վերաբերյալ տեղեկատվության շարունակական տարածում՝ վճռական գործողությունների դիմելու պատրաստության շեշտադրմամբ։

Վրաստան

1. Ագրեսիայի վերաբերյալ լուրջ մտահոգության համակողմանի ընդգծում։

2.Ռուսաստանի, Թուրքիայի ներգրավմամբ ռազմական գործողությունների մասշտաբների ընդլայնման պարագայում Վրաստանի համար անմիջական բացասական հետևանքների կանխատեսում։

Բավականաչափ ուշագրավ է զարգացումների վերաբերյալ և դրանց ֆոնին իսրայելական մեդիաքաղաքականությունը.

1.Մեծամասամբ ադրբեջանական կողմին հղումներով տեղեկատվության տարածում։

2.Հակաիրանական մեդիագրոհ՝ Հոգևոր առաջնորդի առողջության վատթարացման վերաբերյալ՝ վերջինի՝ ծագումով ԱԴՐԲԵՋԱՆԻՑ լինելու ընդգծմամբ (չնայած որ Խամենեին Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Մաշհադ քաղաքից է)։

3. Իրանում ներքաղաքական իրավիճակի լարվածության, հակակառավարական բողոքի ակցիաների վերաբերյալ ուռճացված տեղեկատվական բնույթի հրապարակումների տարածում։

Նախորդ Լուրը

Իրանի նախագահը մեկնել է ԱՄՆ

Հաջորդ Lուրը

ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել վերջին օրերին կատարած աշխատանքների արդյունքները

Այլ Լուրեր

Անվտանգություն

Հայաստանը Airbus արտադրության վեց H145 ուղղաթիռ ձեռք կբերի

19/06/2026
Ադրբեջան

Գլխատված հայ զինծառայողի գործով ՄԻԵԴ-ն Ադրբեջանի դեմ վճիռ է կայացրել

19/06/2026
Կարևոր

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն․ 8-րդ օրվա արդյունքները

18/06/2026
Հաջորդ Lուրը

ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել վերջին օրերին կատարած աշխատանքների արդյունքները

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանը Airbus արտադրության վեց H145 ուղղաթիռ ձեռք կբերի

19/06/2026

Իսրայելը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի

19/06/2026

Իրանի խորհրդարանի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում

19/06/2026

ԱՄՆ փոխնախագահը քննադատել է Իրանի հետ գործարքից դժգոհող Իսրայելի պաշտոնյաներին

19/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)