19-06-2025 / 07:59
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ռազմական բյուջեն 2023 թվականին կաճի 47%-ով

2022/09/29 14:39
Անվտանգություն, Հայաստան, Քաղաքականություն

ՀՀ պաշտպանության ապահովման բյուջեն 2023-ի նախատեսվում է ավելացնել 47,2 տոկոսով կամ 160 մլրդ 716 մլն դրամով։ Այս մասին տեղեկանում ենք 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծից։

Այսպիսով, 2023-ին ՀՀ պաշտպանության ապահովման բյուջեն կկազմի 501 մլրդ 285 մլն դրամ։

«…Դրա շրջանակում նախատեսվում են ՀՀ զինված ուժերի պահպանման, ռազմական, մարտական տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, կապի համակարգի սարքավորումների, զորանոցային և տեխնիկական գույքի, պարենի, հանդերձանքի, վառելիքա-քսուքային նյութերի սահմանված պաշարների մակարդակի, զենքի և զինամթերքի հնարավոր ներհանրապետական գնումների, բանակի մարտունակության և կենսապահովման պահանջների բավարարման ծախսերը»,- նշված է բյուջեի նախագծում։

2022-ին պաշտպանութան ապահովմանն ուղղվել էր 340 մլրդ 569 մլն դրամ, իսկ 2021-ին՝ 333 մլրդ 726 մլն։

Պաշտպանության նախարարության ընդհանուր բյուջեն 2023-ին կկազմի 505 մլրդ 797 մլն դրամ (2022թ․՝ 345 մլրդ 495 մլն դրամ, 2021թ․՝ 336 մլրդ 797 մլն դրամ), որից ընթացիկ ծախսերի գծով՝ 225 մլրդ 547 մլն դրամ, իսկ ոչ ֆինանսական ակտիվների գծով՝ 280 մլրդ 249 մլն դրամ:

Ծախսերի աճը 2022 թվականի պետական բյուջեի նկատմամբ կկազմի 160 մլրդ 301 մլն դրամ կամ 46,4 տոկոս։ Ծախսերը նախատեսվում է իրականացնել հինգ ծրագրի շրջանակում՝ պաշտպանության ապահովում ծրագիրը, ռազմաբժշկական սպասարկում և առողջապահական ծառայություններ, ռազմական ուսուցում և վերապատրաստում, միջազգային ռազմական համագործակցություն, հումանիտար ականազերծման և փորձագիտական ծառայություններ։

Կառավարության սեպտեմբերի 29-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց երեք հիմնական ռազմավարական ուղղությունները, որոնցով պետք է շարժվել՝ անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը Հայաստանի շուրջ տևական խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ, պետք է շարունակել կրթության ոլորտում բարեփոխումները և Հայաստանի Զինված ուժերի հետևողական բարեփոխումները։

Նախորդ Լուրը

Բաղդադի ուղղությամբ 4 հրթիռ է արձակվել

Հաջորդ Lուրը

Իրաքն Իրանի դեսպանին բողոքի խիստ նոտա է հանձնել

Այլ Լուրեր

Թուրքիա

Փաշինյանը հաստատել է, որ հունիսի 20-ին այցելելու է Թուրքիա

18/06/2025
Անվտանգություն

ԱԷՄԳ-ը չունի որևէ ապացույց Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու ջանքերի վերաբերյալ. Գրոսսի

18/06/2025
Անվտանգություն

Իսրայելի «Arrow» հակահրթիռների պաշարներն սպառվում են. WSJ

18/06/2025
Հաջորդ Lուրը

Իրաքն Իրանի դեսպանին բողոքի խիստ նոտա է հանձնել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Փաշինյանը հաստատել է, որ հունիսի 20-ին այցելելու է Թուրքիա

18/06/2025

Թուրքիայի պաշտպանության նախարարը այցելել է Վան

18/06/2025

ԱԷՄԳ-ը չունի որևէ ապացույց Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու ջանքերի վերաբերյալ. Գրոսսի

18/06/2025

Իսրայելի «Arrow» հակահրթիռների պաշարներն սպառվում են. WSJ

18/06/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)