20-11-2025 / 06:37
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ զինծառայողների գնդակահարությունը տեղի է ունեցել Իշխանասարում. Սահակյան

2022/10/03 14:43
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան

Սոցիալական ցանցերում երեկվանից տարածված տեսանյութը, որում երեւում էին հայ ռազմագերիների գնդակահարության կադրեր, կատարվել է Իշխանասարի դիրքերից մեկում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

«Ուսումնասիրված է տեսանյութը, ստուգված է, այն իրական է։ Դեպքը տեղի է ունեցել Իշխանասարում սեպտեմբերի 13-ին ադրբեջանցի զինվորների ներգրավմամբ։ «Կոմանդո» նորաստեղծ ստորաբաժանումն է, որը վերապատասրաստվում է Թուրքիայի կողմից, և որոշակի աջակցություն, իհարկե, տրամադրվում է որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր։ Վերապատրաստվող ստորաբաժանումներն էլ ծրագրավորում և իրականացնում են պատերազմական հանցագործություններ հայերի նկատմամբ, և, բնականաբար, խրախուսվում են այդ արարքների համար»,- նշեց Սիրանուշ Սահակյանը։

Սիրանուշ Սահակյանը նշեց, որ գնդակահարության այդ տեսանյութի սկզբում երևում են ինը հայ զինծառայողներ. «Որից հետո հստակ ցուցադրվում է չորսի գնդակահարությունը։ Ստորաբաժանումը նույնականացված է։ Կոնկրետ որ չորսն են երևացող գնդակահարվողները դեռ շարունակվում են ուղղությունները պարզելու համար։ Տեսանյութում երևում են այլ հայեր, ըստ երեւույթին մյուս զինծառայողները, որոնց գնդակահարությունը չի երևում, ևս սպանվել են։ Տեղանքը նույնականացված է, այդ տեղանքում ծառայություն իրականացնող զինծառայողների անունները հայտնի են։ Բայց ովքեր գնդակահարվող զինծառայողները, դեռ աշխատանքներ են տարվում»։

Ըստ Սահակյանի՝ սա առաջին տեսանյութը չէ, 44-օրյա պատերազմում ևս եղել են նման տեսանյութեր ինչպես առանձին, այնպես էլ խմբերի գնդակահարություններ. «Պատասխանը միջազգայնորեն անհամարժեք է եղել, չի բխել իրավիճակից։ Չեն օգտագործվել բոլոր հնարավորությունները, որոնք ներկայումս Ուկրաինայի պարագայում են գործադրվում։ Լռությամբ հովանավորվել է Ադրբեջանի վարքը, ինչն էլ ծնում է նոր հանցագործություններ»։

Հարցին՝ այս դեպքի առնչությամբ Հայաստանն ինչո՞ւ չի դիմում Միջազգային քրեական դատարան, Սահակյանն արձագանքեց.

«ՄԻԵԴ-ը պետության պատասխանատվության խնդիրներ է քննարկում, իսկ միջազգային քրեական դատարանն անհատների քրեական պատասխանատվություն, որպեսզի կարողանան դիմեն քրեական դատարան պետք է լինի քաղաքական որոշում կոնկրետ դեպքով ճանաչել դատարանի իրավազորությունը։ Այս պահին Հայաստանը չի ճանաչում միջազգային քրեական դատարանի իրավազորությունը, ուստի դատարանը չի կարող քննել Հայաստանի տարածքում տեղի ունեցած հանցագործությունների գործերը։ Միջադեպի հետ կապված պետք է որոշվի, որ իրավասու են քննել, հետո հետաքննության արդյունքում իրենք կբացահայտեն ներգրավված անձանց, եւ պատասխատվություն կկիրառեն անձերի նկատմամբ։ Իրենք անձերին են տանելու դատարանի առջև, իսկ Եվրոպական դատարանում մենք պատասխանող կողմ ունենք պետությանը, որը խախտում է միջազգային մարդու իրավունքների և մարդասիրական ոլորտի պարտավորությունները, և պետությունը հավաքականորեն ենթարկվում է պատասխանատվության։ Քրեական դատարանի դեպքում ներգրաված անձինք և նրանց հրամանատար կազմը կարող է ենթարկվել ազատազրկման և պատասխանատվություն կրել»։

Նախորդ Լուրը

Ադրբեջանը խոստացել էր 17 հայ գերիների ազատ արձակել, բայց չի կատարել պարտավորությունը. ԱԽ քարտուղար

Հաջորդ Lուրը

Միջազգային հանրությունը պետք է դատապարտի ուժի կիրառումը Ադրբեջանի կողմից. Արմեն Գրիգորյանը՝ Fox News-ին

Այլ Լուրեր

Հայաստան

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025
Հայաստան

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Ադրբեջան

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025
Հաջորդ Lուրը

Միջազգային հանրությունը պետք է դատապարտի ուժի կիրառումը Ադրբեջանի կողմից. Արմեն Գրիգորյանը՝ Fox News-ին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)