15-06-2026 / 02:18
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Միջազգային հանրությունը պետք է դատապարտի ուժի կիրառումը Ադրբեջանի կողմից. Արմեն Գրիգորյանը՝ Fox News-ին

2022/10/03 16:04
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան

Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը և կոչ անի դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում հարցազրույց է տվել ամերիկյան «Ֆոքս Նյուզ» լրատվական հեռուստաընկերությանը՝ խոսելով սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված լայնածավալ ռազմական հարձակման և միջազգային հանրության արձագանքի մասին:

Այդ առումով Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների կողմից ավելի հասցեական գնահատականները:

«Միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ ինչպես Միացյալ Նահանգներն է անում: Միացյալ Նահանգները շատ հստակ էր իր ձևակերպումներում. նա կոչ արեց Ադրբեջանին դուրս բերել իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, և մենք կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի ուժի կիրառումը, որն արվել է Ադրբեջանի կողմից, և միջազգային հանրությունը պետք է աջակցի դիվանագիտական գործընթացին», – «Ֆոքս Նյուզ»-ին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Ամերիկյան հեռուստաալիքը հիշեցրել է, որ մարտերը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսվել էին սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել էին Հայաստանի վրա: Ընդ որում, «Ֆոքս Նյուզ»-ն իր ձևակերպման մեջ շատ հստակ նշում է, որ ադրբեջանական ուժերն են հարձակում ձեռնարկել «իրենց արևմտյան հարևանի վրա»:

Այս համատեքստում ամերիկյան հեռուստաալիքը հիշեցրել է նաև Լեռնային Ղարաբաղի մասին՝ նշելով, որ մեծամասամբ հայերով բնակեցված այս շրջանը խորհրդային ժամանակաշրջանում ինքնավար մարզի կարգավիճակ է ունեցել խորհրդային Ադրբեջանի կազմում, սակայն Խորհրդային Միության գոյության վերջին տարիներին զինված հակամարտություն է բռնկվել «քրիստոնյա հայերի» և «մուսուլման ադրբեջանցիների» միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ:

Նախորդ Լուրը

Հայ զինծառայողների գնդակահարությունը տեղի է ունեցել Իշխանասարում. Սահակյան

Հաջորդ Lուրը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը սարսափած է Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ գերիների սպանության տեսանյութից

Այլ Լուրեր

Հայաստան

Ինտենսիվ տեղումները նպաստել են ՀՀ-ի ջրային պաշարների վերականգնմանը

12/06/2026
Ժամանց

Երևանում մարդատար ավտոմեքենաների համար կլինեն սահմանափակումներ. Ավինյան

12/06/2026
Ադրբեջան

Ադրբեջանում ավելի քան 800 հզ մարդ ունի ավելորդ քաշի խնդիր

12/06/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը սարսափած է Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ գերիների սպանության տեսանյութից

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրացի վերլուծաբանը փորձել է վարկաբեկել ընդդիմադիր գործչին՝ նրան «հայկական արմատներ» վերագրելով

12/06/2026

Էրդողան, կործանիչներ և «Բայրաքթարներ»՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի ԱԱ հոլովակում

12/06/2026

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

12/06/2026

Ինտենսիվ տեղումները նպաստել են ՀՀ-ի ջրային պաշարների վերականգնմանը

12/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)