27-04-2026 / 15:59
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին և Ադրբեջանի նախագահին հրավիրել է Ռուսաստան հերթական եռակողմ գագաթնաժողովի համար. Զախարովա

2022/10/25 10:36
Հայաստան, Քաղաքականություն

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցին։

Զախարովան նշել է, որ իրենց չեն կարող չանհանգստացնել Հարավային Կովկասում թափ հավաքող մտահոգիչ տենդենցները, որտեղ, նրա գնահատմամբ, Արևմուտքը փորձում է տեղափոխել Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները։

Զախարովան ընդգծել է, որ տեսնում են, թե ինչպիսի աննախադեպ արտաքին ճնշման է ենթարկվում եղբայրական Հայաստանը։ Նրա խոսքով՝ քայլեր են ձեռնարկվում երկու երկրների և ժողովուրդների միջև բազմադարյա կապերին վնաս հասցնելու և տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը վարկաբեկելու ուղղությամբ։

Նա կարծիք է հայտնել, որ Բրյուսելի և Վաշինգտոնի ցուցումներով գործող բազմաթիվ հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ և ԶԼՄ-ներ ձգտում են հասարակության մեջ հակառուսական տրամադրություններ սերմանել։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը վստահություն է հայտնել, որ արտաքին ուժերի` Մոսկվային և Երևանին գժտեցնելու փորձերը հաջողություն չեն ունենա։

«Վճռական ենք տրամադրված Հայաստանի հեռ ռազմավարական դաշինքը և բազմակողմ համագործակցությունն ամրապնդելու հարցում, ինչը կօգնի մեզ համատեղ հաղթահարել առկա մարտահրավերները։ Մենք զարգացնում ենք երկխոսությունը ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ուղղություններով, առևտրաշրջանառությունն աճում է ռեկորդային տեմպերով։ Իրականացվում և մշակվում են լուրջ նախագծեր տրանսպորտային փոխադրումների, ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ Ռուսական տասնյակ խոշոր ընկերություններ պատրաստ են շարունակել ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ։ Հաջողությամբ լուծում ենք Հանրապետության էներգետիկ և պարենային անվտանգության խնդիրները»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ շարունակվում են շփումները գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում, իսկ Երևանին նշանակալի օգուտներ է բերում անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։

Վերադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին՝ Զախարովան քննադատել է Արևմուտքի քայլերն այդ ուղղությամբ։ Նրա խոսքով՝ Արևմուտքը հաշվի չի առնում ոչ տարածաշրջանի առանձնահատկությունը, ոչ էլ խնդրի զգայուն լինելը։ Զախարովայի գնահատմամբ՝ Վաշինգտոնի և Բրյուսելի իրական նպատակը ոչ թե փոխզիջումային և հավասարակշռված որոշումներ մշակելն է, այլ ինքնագովազդը և Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելն է։

Մարիա Զախարովան Արևմուտքին մեղադրել է եռակողմ պայմանավորվածությունները յուրացնելու մեջ՝ հիշատակելով ԵՄ-ից, ԵԱՀԿ-ից, Ֆրանսիայից պաշտոնյաների հաճախակի դարձած այցերը Հայաստան։ Նրա խոսքով՝ առաջ են մղվում հապճեպ նախաձեռնություններ, որոնք հաշվի չեն առնում տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերը, ինչը հղի է հավասարակշռության խախտմամբ, որին 2020 թվականի նոյեմբերի 9-ին դժվարին պայմաններում հասել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։

Զախարովան անդրադարձել է նաև հնչող մեղադրանքներին, թե Ռուսաստանը չի կատարում Հայաստանի նկատմամբ պարտավորություններն անվտանգության ոլորտում։ Նա այս համատեքստում հիշեցրել է, որ հենց Ռուսաստանն է կանգնեցրել պատերազմը 2020 թվականին՝ ուղարկելով խաղաղապահների, որոնք խաղաղություն ու կայունություն են հաստատել տարածաշրջանում և մինչ այս պահը որոշիչ ներդրում ունեն Երևանի և Բաքվի միջև ռազմական միջադեպերը կարգավորելու հարցում։ Նրա գնահատմամբ՝ ՌԴ խաղաղապահ զորամազմը դուրս հանելու արտաքին ուժերի փորձերն են միտված Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացմանը։

«Բոլոր մակարդակներում շարունակում ենք աշխատանքը գործընկերների հետ՝ ելնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորման նպատակից, ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանների դելիմիտացիան, խաղաղ պայմանագրի համաձայնեցումը, հումանիտար հարցերի լուծումը, հասարակական և փորձագիտական երկխոսությունը։

«Միևնույն ժամանակ, խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են երկու կողմերի քաղաքական կամքն ու համաձայնությունը»,- նշել է Զախարովան։

Եզրափակելով խոսքը՝ Զախարովան հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Ռուսաստան հերթական եռակողմ գագաթնաժողովի համար, որի ժամանաակ պլանավորվում է քննարկել եռակողմ և երկկողմ հարցերի ողջ համալիրը։

Նախորդ Լուրը

Պեսկովը հաստատել է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման նախապատրաստումը

Հաջորդ Lուրը

Իսրայելն արդեն երկրորդ անգամ հրթիռակոծել է Դամասկոսը

Այլ Լուրեր

Ժամանց

«Շիրակ Ավիան» թռիչքներ կիրականացնի Երևան-Տաշքենդ-Երևան չվերթով

27/04/2026
Հայաստան

Հայաստանը Վրաստանի քաղաքացիություն ստացողների հնգյակում է

27/04/2026
ԱՄՆ

Փաշինյանը զորակցություն է հայտնել Թրամփին

27/04/2026
Հաջորդ Lուրը

Իսրայելն արդեն երկրորդ անգամ հրթիռակոծել է Դամասկոսը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի գործով

27/04/2026

Սպիտակ տան թղթակիցների ընթրիքին կրակոցներ արձակողը հյուրանոցի հյուրերից մեկն է եղել

27/04/2026

«Շիրակ Ավիան» թռիչքներ կիրականացնի Երևան-Տաշքենդ-Երևան չվերթով

27/04/2026

Ձյուն, քամի, մերկասառույց․ Մոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել

27/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)