26-05-2026 / 19:00
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԴ-ն կաջակցի Հայաստանի ցանկացած ընտրություն. Պուտինը՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մասին

2022/10/28 10:09
Ադրբեջան, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն անհրաժեշտ է համարում. Մոսկվան աջակցում է խաղաղ կարգավորմանը, նաև սահմանազատմանը և սահմանային խնդրի ամբողջական կարգավորմանը:Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայի համաժողովի շրջանակում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մեր դիրքորոշումն այն է, որ խաղաղության պայմանագիրը, իհարկե, անհրաժեշտ է: Եվ մենք կողմնակից ենք խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև սահմանազատմանը և սահմանային հիմնախնդրի ամբողջական կարգավորմանը: Մենք կողմ ենք: Հարցն այն է, թե որ տարբերակն ընտրել. սա Հայաստանի, հայ ժողովրդի և Հայաստանի ղեկավարության գործն է»,- ասել է Պուտինը:

Պուտինը նշել է, որ ՌԴ-ն կաջակցի Հայաստանի ցանկացած ընտրություն: Ըստ Պուտինի՝ «վաշինգտոնյան» տարբերակը նախատեսում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում:

«Եթե Հայաստանը դա ճիշտ է համարում, ապա, խնդրեմ, մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն: Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը կարծում են, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնել և ինչ-որ կերպ դա քննարկել ապագա հաշտության պայմանագրում, դա նույնպես հնարավոր է: Բայց, անխոս, պետք է բանակցել Ադրբեջանի հետ, անհրաժեշտ է, որ պայմանավորվածություններն ընդունելի լինեն նաև մյուս կողմի համար: Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, մեր դաշնակիցն է, և մենք, իհարկե, նշանակալիորեն հաշվի առնելով Ադրբեջանի շահերը, կկենտրոնանք նրա վրա, ինչ կառաջարկի Հայաստանը»,-ասել է Պուտինը:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ ինչ տարբերակ էլ ընտրվի, եթե դա կտանի խաղաղության, Ռուսաստանը միայն կողմ է:

«Մենք ոչինչ չենք պատրաստվում պարտադրել, չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին ոչինչ թելադրել»,- նշել է ՌԴ նախագահը։

Նախորդ Լուրը

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Իրանին Շիրազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ

Հաջորդ Lուրը

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Այլ Լուրեր

ԱՄՆ

ՀՀ-ն ու ԱՄՆ-ն «ԹՐԻՓՓ»-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիր են նախաստորագրել

26/05/2026
Ադրբեջան

Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը կշարունակի առաջ շարժվել․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ

26/05/2026
ԱՄՆ

Կայացել է Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը

26/05/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ-ն ու ԱՄՆ-ն «ԹՐԻՓՓ»-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիր են նախաստորագրել

26/05/2026

Վրաստանը նշում է Անկախության օրը

26/05/2026

Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը կշարունակի առաջ շարժվել․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ

26/05/2026

Կայացել է Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը

26/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)